Թեմա 5

Հայաստանը աշխարհակյալ Տերություն: Տիգրան

2-րդ մեծ

Տիգրան 2-րդը եղել է հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Ծնվել է Ք.ա. 140 թվականին։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան ՝ այնտեղ մնաց մինչև 45 տարեկան։ Տիգրանն ուներ պատվավոր դիրք Պարթևական արքունիքում։ Ք.ա. 95թ. վերադառնալով Հայաստան ՝ արքայազն Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգը մինչ այդ անհայտ մի վայրում և հետագայում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաքը, որը կոչվեց ՝ Տիգրանակերտ։ Տիգրան 2-րդը սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին։ Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում ՝ Ք.ա. 94թ. Տիգրան 2-ը պարտություն մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։ Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները։ Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղ ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները։

Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էջ 91-97, նաև այլ աղյուրներ/Հայկական հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը, բայց դա իրագործվել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին և այնտեղ թագավոր էր Միհրդատ 6-ը։ Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից։ Հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ, իսկ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք։ Այս դեպքում երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ոգնենալ ամուր թիկունք, մանավանդ, որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Ք.ա. 87թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա ՝ ջախջախելով պարթևական զորքերը, հասնելով Պարթևստանի մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն։ Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն նրա գրաված տարածքները, այլև շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը և պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը։ Հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլև ստեղծեց մեծ տերություն, որի հարավային սահմանը հասնում էր Միջերկրական ծովից Սև ծով, Սև ծովից Կասպից ծով։

Թեմա 4

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավուորթյունը: Արտաշես 1-ին

Մինչև Արտաշեսի 1-ինի գահակալությունը հարևան երկիրները զավթել էին երկրամասեր,Արտաշեսը և Զարեհը ցանկացան վերամիավորել հայկական հողերը։Արտաշեսը Մեծ Հայքի տարածնքները վերամիավորելուց բացի թագավորոթյանը միացրեց Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը։ Մեծ Հայքին միացրեց Փայտակարանը և մինչև Ուրմիա լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին,բայց հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ:Արտաշես 1-ինը բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Նրաշնորհիվ մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Հիմնադրեց նոր մայրաքաղաքը՝ Արատաշատը: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշես 1-ը շատ բարեփոխումներ է արել, որոնք էլ մեծ նշանակություն են ունեցել երկրի տնտեսության զարգացման համար ։

Թեմա 3

Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք՞ա՞ 7-6-րդ դարերում: Պարույր Նահապետը՛ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան:

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր
    Ք. ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Ք. ա. 9-րդ դարի վերջին և Ք. ա. 8-րդ դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր։ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում։ Նա այնքան էր ուժեղացել, որ Ք. ա, 681թ. առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին։ Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը։ Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների ՝ Մարաստանի և Բաբելոնիայի ՝ Ասորեստանին դեմ մղած պայքարին։ Ք. ա. 612թ. զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
  • Երվանդ 1-ին Սակավակյաց

Ք. ա. 580-570 թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ 1-ին Սակավակյացը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով ՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության խոշոր քաղաքները եղել են Երվանդաշատը և Արմավիրը։ Երվանդի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք, արևմուտքում ՝ Կապադովկիա։

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, էջ 65-68, նաև այլ աղբյուրներ/

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցավ աշխարհակալ տերություններից ամենամեծը։ Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր հենց Տիգրան 1-ը։ Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանեց նաև Կյուրոս Մեծից հետո մինչև Ք.ա. 522թ.: Տիգրան 1-ին Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին և այդ հաղթանակում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։

Թեմա 2

Վանի աշխարհակալ տերությունը՞ Արգիշտի 1-ին: Սարդուրի 2- րդ:

  • Վանի տերությունը հասավ հաջողությունների: Նրա թագավորության մեջ էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախքը, Սևանա լճի ավազանից և Կուր գոտից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը:Արգիշտի I-ի արշավանքներից մեկի ժամանակ գրավեց Բաբելոնիան: Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը:

Արգիշտի I-ը հիմնեց նոր բնակավայրեր: Նշանավորն է Էրեբունին (Ք.ա. 782թ.), որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը: 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք — ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի մոտ): Դրանք դարձան արքայի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը:

Սարդուրի II-ի օրոք Ք․ ա․ 764-735 թթ․ Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Նրա օրոք, չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի II-ը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ էր նվաճել։ Արգիշտի I-ը մինչև վերջ մնաց անհաղթ, իսկ Սարդուրի երկրորդը իր գահակալութան վերջում անհաջողություններ ունեցավ։ Սարդուրի II-ի առաջխաղացումը դեպի հարավ կասեցրեց Ասորեստանի արքա
Թիգլաթպալասար III-ը, դրանով Ասորեստանը լիակատար չշրջափակվեց և միքանի տարի հետո Ասորեստանը արշավեց Տուշպա Վան։

6 – րդ դասարան

Թեմա 1Հայկական լեռնաշխարհը

Աշխարհագրական այն տարածքը, որը կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմության հետ կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Հայերը իրենց հայրենիքը կոչում են Հայք, Հայաստան, իսկ մյուսները Արմենիա, վրացիները՝ Սոմխեթի։ Հայկական լեռնաշխարհը ունի 400․000կմ2 տարածք։ Հ․լ-ի մակերևույթը լեռնային է։ Հ․լ-ի միջին մասը հայտնի է Միջնաշխարհ անունով։ Հ․լ-ն գտնվում է Փոքրասիական բարձրավանդակում և Իրանական սարահարթի միջև։ Ծովի մակարդակից 1500-1800մ բարձրության վրա։ Հյուսիս-արևմուտքում՝ Պոնտական լեռներ, Հյուսիս-արևելքում Փոքր Կովկաս, հարավ՝ Տավրոսի լեռներ։ Հայկական պարը սկիզբ առնելով Մասիսից ձգվելով հարավ-արևմուտք, երկիրը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Բարձր լեռնագագաթներն են՝ Մեծ Արարատ-5165մ, Սիփան-4058մ, Արագած-4096մ, Փոքր Արարատ-3925, Կապուտջուղ-3905մ։

Գետերն ու լճերը

Հյուսիսում Կուր գետն է, արևելքում ՝Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում ՝Փոքրասիական սարահարթը: Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով: Կան երեք խոշոր լճեր ՝Սևանը, Վանը ու Ուրմիան։ Վանա լիճը (հնում՝ Նաիրի երկրի, Բզնունյանց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։ Լիճը ունեցել է 7 կղզի, սակայն ջրի բարձրացման պատճառով մնացել են 4 Լիմ՝ Աղթամար, Արտեր, Կտոց։ Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճն Ուրմիան է, սակայն աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։ Սևանա լիճ․ Գտնվում է ՀՀ տարածքում, ունի բարձր դիրք և քաղցրահամ ջուր։ Լիճ թափվում է 29 գետեր, սկիզբ է առնում Հրազդան գետը։

Վարչական բաժանումը

Ք․ա 4-րդ դար։ Բաժանվեց 2 քաղաքական միավորի՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Ք․ա 3-րդ դարի կեսերին Մեծ Հայքից առանձնացավ Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը, որը հետագայում բաժանվեց Ծոփքի և Կոմմագենեի։ Ըստ աշխարհացույցի, Մեծ Հայքը բաժանվել էր 15 աշխարհների՝ Այրարատ, Գուգարք, Ուտիք, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Բարձր Հայք, Տայք։ Յուրաքանչյուրը բաժանվում էր գավառների, որոնց թիվը շուրջ 200 էր։ Մեծ Հայքի թագավորության տարածքը 300․000կմ2, Փոքր Հայք՝ 80․000 կմ2, ՀՀ․ 29․800 կմ2, ԼՂՀ 12․500կմ2։ ՀՀ-ն կազմված է Մեծ Հայքի, Այրարատի, Սյունիքի, Գուգարքի, Ուտիքի մի մասից։ ԼՂՀ-ն գրեթե ամբողջությամբ Սյունիքի և Ուտիքի որոշ հատվածներից։

Արեգակնային համակարգի մոլորակները

Արեգակնային համակարգը մոլորակների համակարգ է, որը ներառում է կենտրոնական աստղը՝ Արևը, և նրա շուրջը պտտվող տիեերական օբյեկտները:

Արևի հետ գրավիտացիայի միջոցով կապված օբյեկտների զանգվածի մեծ մասը գտնվում է միմյանցից առանձին, համարյա գնդաձև մոլորակներում։ Չորս ներքին համեմատաբար փորք մոլորակները՝ Մերկուրին (Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը և Մարսը (Հրատ), որոնք կոչվում են նաև երկրային խմբի մոլորակներ, հինականում կազմված են սիլիկատներից և մետաղներից: Չորս արտաքին մոլորակները՝ Յուպիտերը (Լուսնթագ), Սատուրնը (Երևակ), Ուրանը և Նեպտունը, որոնք կոչվում են նաև գազային հսկաներ, հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից և ունեն շատ ավելի մեծ ծավալ, քան երկրային խմբի մոլորակները։

Արեգակնային համակարգում կա երկու հատված` լի մանր մարմիններով: Աստերոիդների գոտին, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև կառուցվածքով նման է երկրային խմբի ոլորակներին, քանի որ կազմված է սիլիկատներից և մետաղներից: Աստերոիդների գոտու մեծագույն օբյեկտներն են Ցերերան, Պալլադան և Վեստան: Նեպտունի ուղեծրից դուրս գտնվում են տրանսնեպտունյան օբյեկտները` կազմված սառած ջրից, ամոնյակից և մեթանից, որոնցից ամենամեծերն են Պլուտոնը, Սեդնան, Հաումեան, Մակեմակեն և Էրիդան։ Բացի այս խոշոր օբյեկտներից այս երկու հատվածներում կան բազմաթիվ մանր մարմիններ աստերոիդներ, մոլորակային քվազի արբանյակներ, տրոյական աստերոիդներ, կենտավրներ, ինչպես նաև Արեգակնային համակարգով շրջող գիսաստղեր, երկնաքարեր և տիեզերական փոշի:

Մորակներից շատերը, ունեն բնական արբանյակներ։ Արտաքին մոլորակներից յուրաքանչյուրը շրջապատված է փոշու և այլ մասնիկների օղակներով։ Արեգակնային հումակարգը մտնում է Ծիր կաթին գալակտիկայի մեջ։ Երկիր մոլորակի միակ բնական արբանյակը Լուսինն է։

ՆԱԽԱԳԻԾ՝ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ 9-ՐԴ ԴԱՍՐԱՆ 25․04- 15․05 2021Թ․

1․ Ատոմային էներգետիկան և բնապահպանական խնդիրները։

Միջուկային էնէրգետիկա, էներգետիկայի ճյուղ է, որն օգտագործում է միջուկային էներգիան։ Միջուկային էներգետիկայի հիմքը ատոմային էւեկտրակայանն է։ Տեխնիկայի ոչ մի բնագավառ այնքան արագ չի զարգանում, ինչպես միջուկային էներգետիկան։ 1954 թվականին ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին ԱԷԿ։       ԱԷԿ-ների հիմնական էներգիա արտադրող հանգույցը միջուկային ռեակտորն է, որտեղ էներգիայի անջատումը կատարվում է ծանր տարրերի միջուկների տրոհման հաշվին։ Միջուկային ռեակտորում անջատված ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի սկզբունքորեն չի տարբերվում սովորական ջերմային էլեկտրակայաններում իրականացվող եղանակներից։

2.Պատրաստեք հարցաթերթիկ միջուկային զենքի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը հետազոտելու նպատակով: Հարցում կատարեք դպրոցում սովորող տարբեր դասարանների աշակերտների, շենքում ապրող մարդկանց: Ամփոփեք արդյունքները, ներկայացրեք դիագրամմայի տեսքով և մեկնաբանեք:

3.Հավաքեք նյութեր Հայաստանի հանրապետությունում գտնվող ատոմային էլեկտրակայանի միջուկային  ռեակտորի վերաբերյալ : Հետազոտելու նպատակով պատրաստեք հարցաթերթիկ մարդկանց վերաբերմունքը  ատոմային էներգտետիկային ուղղված: Հարցում կատարեք դպրոցի տարբեր դասարաններում սովորող աշակերտներին, ձեր շենքում ապրող բնակիչներին: Ամփոփեք արդյունքները , ներկայացրեք դիագրամմայի տեսքով և մեկնաբանեք:

Տնային առաջադարանք՝ դաս 39 էջ133;Պատասխանել հարցերին;

1․ Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան ի՞նչ փոխակերպումների արդյունք է։

Ճառագայթաակտիվության պրոցեսում անջատված էներգիան միջուկի ճեղքման արդյունք է։

2․ Ի՞նչ փոխակերպումներ է տեղի ունենում ճառագայթակտիվ տրոհման պրոցեսում։

Ճառագայթաակտիվ տրոհման պրոցեսում սկզբնական նյութից առաջանում է նոր նյութ, որը իր ֆիզիկաքիմիական հատկություններով լիովին տարբերվում է սկզբնական նյութից:

3․ Ի՞նչն է կոչվում կրիտիկական զանգված։

Կրիտիկական զանգվածը ռադիոակտիվ նյութի նվազագույն զանգվածն է, որի դեպքում կարող է ընթանալ ատոմային միջուկների տրոհման ինքնապահպանվող շղթայական ռեակցիան։ Կրիտիկական զանգվածի մեծությունը կախված է միջուկային ոեակտորի կառուցվածքից, միջուկային վառելիքի և նեյտրոնների դանդաղիչի տեսակից։

4․ Ի՞նչ է շղթայական ռեակցիան։

Շղթայական ռեակցիաները քիմիական և միջուկային երևույթներ են, որոնց ընթացքում վերջանյութերի առաջացումն իրագործվում է միջանկյալ ակտիվ մասնիկների՝ ակտիվ կենտրոնների մասնակցությամբ ընթացող և այդ մասնիկները վերարտադրող տարրական փոխարկումների անընդհատ կրկնությամբ։

5․ Ի՞նչ է միջուկային ռեակտորը։

Միջուկային ռեակտորը սարք է, որում ընթանում է էներգիայի անջատումով ուղեկցվող կառավարվող միջուկային ռեակցիա։

6․ Ինչպե՞ս են կառավարում շղթայական ռեակցիան։

Միջուկային ռեակտորի մեջ է հենց շղթայական ռեակցիան կառավարվում։ Այն տեղի ունենում հատուկ նյութի միջոցով։

7․ Թվարկեք ատոմային էլեկտրակայանի հիմնական մասերը։

Ատոմային էլեկրակայանը բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։

8․ Ինչքա՞ն է Հայկական ատոմակայանի հզորությունը։

Հայկական ատոմակայանի հզորությունը 440 Մվտ է։

Նախնական պատկերացումներ օրգանական նյութերի վերաբերյալ

Ուղղորդող հարցեր.

քանի՞ միլիոն օրգանական նյութ է հայտնի մարդկությանը

Այժմ հայտնի է ավելի քան 30 միլիոնից ավելի նյութ: Այդ թվին ավելանում է տարեկան մեկ միլիոնով:

որո՞նք են օրգանական նյութերի բազմաթվության պատճառները

Օրգանական միացությունների հիմքը ածխածնի ատոմների շղթան է, որը տեսականորեն կարող է անսահման երկար լինել։

Այս շղթան կարող է ունենալ այլ կառուցվածք (գծային, ճյուղավորված, ցիկլային)։

Ածխածնի ատոմների միջև կարող են լինել տարբեր կապեր՝ պարզ, կրկնակի, եռակի։ Արդյունքում, իզոմերիզմն առաջանում է, երբ միևնույն բաղադրության նյութը գոյություն ունի բազմաթիվ իզոմերների տեսքով, որոնք ունեն տարբեր կառուցվածք, բայց տարբեր հատկություններ։

ինչպիսի՞ քիմիական կապ է առկա օրգանական նյութերի մոլեկուլներում Կովալենտային, իոնային և մետաղական։Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:

Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային:

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

ի՞նչ նյութեր են պարունակվում մարդու կողմից ընդունած սննդամթերքը (անօրգանական և օրգանական), բերեք օրինակներ

Այսպիսով, մեր սնունդը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հանքային աղեր և ջուր։ Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են մեր սնուցման համար։

ի՞նչ է ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞ նյութեր են ստացվում բույսերում լուսասինթեզի հետրանքով (անօրգանական և օրգանական)

ֆոտոսինթեզը կամ լուսասինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է:

որո՞նք են ածխաջրածինների բնական աղբյուրներըՆավթը, բնական գազը, ածուխը և թերթաքարը։

ինչու՞ է նավթը համարվում <<սև ոսկի>>

Նավթը կարևոր հանքանյութ է։ Այն նստվածքային ծագում ունի և արդյունահանվում է ամբողջ աշխարհում։ Դրա վրա՝ բառիս բուն իմաստով ապահովում է ողջ համաշխարհային տնտեսությունը։

Նավթը տարբեր ածխաջրածինների հեղուկ բնական խառնուրդ է՝ փոքր քանակությամբ այլ օրգանական միացությունների հետ։ Արժեքավոր հանքանյութ, որը հաճախ հանդիպում է գազային ածխաջրածինների հետ միասին. յուղոտ, դյուրավառ հեղուկ՝ բնորոշ հոտով, սովորաբար Բրաուն կանաչավուն կամ այլ երանգով, երբեմն՝ գրեթե սև, շատ հազվադեպ՝ անգույն։ Դա հանածո վառելիք է կոչվում է նաև «սև ոսկի»քանի որ առանց դրա ոչ ոք չի կարող գոյություն ունենալ:

ինչպիսի՞ նյութեր են պոլիմերները, օրինակներ:

Պոլիմերները մեծ մոլեկուլային զանգված ունեցող քիմիական միացություններ են՝ մակրոմոլեկուլներ, որոնք բաղկացած են բազմաթիվ անգամ կրկնվող ատոմական խմբերից՝ մոնոմերային օղակներից:

Կենսոլորտ, նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական Էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ: Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը: Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը: Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ՝ թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ: Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ՝ Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Անանիա Շիրակացի

Ծննդավայրը և ուսումը

Անանիա Շիրակացի  VII դարի հայ գիտնական է: Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանը և ճշգրիտ մյուս գիտություններին ։Տյուքիկոսր սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա հետ. «Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին»։
Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան. «Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»:  Ապա Շիրակացին գիտական մեծ պաշարով վերադառնում է հայրենի գավառը՝ Շիրակ: Այստեղ նա բաց է անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։ Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանը և ճշգրիտ մյուս գիտություններին ։Տյուքիկոսր սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա հետ. «Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին»։
Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան. «Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»:  Ապա Շիրակացին գիտական մեծ պաշարով վերադառնում է հայրենի գավառը՝ Շիրակ: Այստեղ նա բաց է անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։ Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանը և ճշգրիտ մյուս գիտություններին ։Տյուքիկոսր սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա հետ. «Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին»։
Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան. «Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»:  Ապա Շիրակացին գիտական մեծ պաշարով վերադառնում է հայրենի գավառը՝ Շիրակ: Այստեղ նա բաց է անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։ Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական

աշխատանքներով։ Գրում է մի շարք ուսումնասիրություններ, որոնք, հիմնականում, ընդգրկում են բնական գիտությունների բնագավառը՝ աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարի, չափագրության և այլև։

Գիտական գործունեության ոլորտը

Անանիա Շիրակացին զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։

Թվանշանները, ինչպես ընդունված է եղել հին հայկական մատենագրության մեջ, Շիրակացու թվաբանական աշխատության մեջ ևս տրվել են հայկական տառանիշներով.
Ա-1______ Ժ-10 ______ ճ-100 ______ Ռ-1000
Բ-2______ Ի-20 ______ Մ-200______ Ս-2000
Գ-3______ Լ-30 ______ Յ-300______ Վ-3000
Դ-4______ Խ-40 ______ Ն-400______ Տ-4000
Ե-5______ Ծ-50 ______ Շ-500______ Ր-5000
Զ֊-6______ Կ-60 ______ Ո-600______ Ց-6000
է-7______ Հ—70 ______ Չ-700______ Ի-7000
Ը֊-8______ Ձ–80 ______ Պ-800______ Փ-8000
Թ-9______Ղ—90______ Ջ-900______ Ք-9000

Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին

Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։

Շիրակացին, իր տոմարական աշխատանքները մատչելի դարձնելու նպատակով, կազմել է մի շարք աղյուսակներ և բոլորակներ, որոնք զգալի չափով դյուրացնում են տոմարական ամենաբարդ հաշվումների կատարումը :

Շիրակացու արժեքավոր աշխատություններից մեկը նրա  «Աստղաբաշխական երկրաչափությունն Է », որի մեջ ասպարիզական չափերով տրված են երկրի հեռավորությունը լուսնից, արեգակից և մյուս մոլորակներից: Այդ չափերը, իհարկե, տարբերվում են ներկայումս մետրերով որոշված ճիշտ չափերից, բայց նրանք ուշագրավ են այն տեսակետից, որ ցույց են տալիս հայ հեղինակի գիտական հետաքրքրության շրջանակները։
Շիրակացին ունի չափ ու կշիռներին, թանկագին քարերին, եղանակի տեսությանը և ընդհանուր պատմությանը նվիրված այլ աշխատություններ, որոնք կարևոր աղբյուր են հին Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսության և մշակույթի պատմության ուսամնասիրության համար։