ltalian

La tua morte è la mia vita [la tua sconfitta corrisponde alla mia vittoria]Քո մահն իմ կյանքն է [քո պարտությունը իմ հաղթանակն է]

Che la terra ti sia lieve. Թող երկիրը լուսավոր լինի քեզ համար։

Se qualcuno non vuole lavorare, non mangi.Եթե չիս աշխատում, չես ուտելու։

La tua morte è la mia vita [la tua sconfitta corrisponde alla mia vittoria]
Քո մահն իմ կյանքն է [քո պարտությունը իմ հաղթանակն է]

Da uno capisci come sono tutti

Մեկից հասկանում ես թե ինչպիսին են մյուսները։

La troppa indulgenza fa l’uomo ladro. Չափից շատ ներողամտությունը մարդուն դարձնում է գող։

La volpe perde il pelo, ma non il vizio

աղվեսը կարող է կորցնել իր պոչը, բայց ոչ խորամանկությանը։

Ripetere è utile. կրկնելու օգտակար է։

L’avido ha sempre dei bisogni. ագահը միշտ ավելին է ուզում

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում է մնալ միապետական։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու իրավունքը պատկանում էր թագավորին։ Թագավորը գործակալությունների ղեկավարների՝ գործակալների միջոցով կառավարում էր երկիրը։

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը։ Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները։

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։ Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները։

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին։

Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապան էր։ Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայացուցիչերից մեկն էր։

Սենեկապետը՝ թագավորին անձնական քարտուղարն էր։

Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանցվում էր Գահանամակով և Զորանամակով։

Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր։ Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից:

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը

Ավատատիրության հաստատումը: Միջնադարյան հասրակաությունը հայտնի է ավատատիրական անունով։ Հասրակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը՝ կալվածատիրական հողատիպությունը։

Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերերը թագավորներն էին։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։

Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների՝ երդերի միջև։ Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուններն էին։ Հարկերի գանձումը կատարվում էր բնամթերքով։

Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները։

IVդ․ Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն։ Միջնադարում առաջացավ նոր հողատիպություն՝ վանքապատական ձևը։

Ավատատիրությունում գոյություն ունի ենթակայության համակարգ՝ աստիճանակարգություն։ Աստիճանակարգի գլուխ էր կանգնած թագավորը։ Հաջորդ խոշոր նախարարներն էին՝ բդեշխները ապա գործակալ նախարարները։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։

Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի՝ ազատների և անազատների։

Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը պատկանում էին բարձր՝ ազատների դասին։

Ստորին՝ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինարարականները։

Քրիստոնեությունը որպես պետական կրոն

IIIդ․ վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր քաղաքական բարդ պայմաններում։ Սրվել հռոմեա-պարսկական հարաբերությունները։

IVդ․ սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դարձավ պետական կրոն։

Տրդատ III-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անց էր կացրել Խոր Վիրապում։ IIIդ․ վերջին Հռոմից Հայաստան էին փախել քրիստոնյա կույսերը։ Տրդատ III-ի որոշմամբ նրանց մահապատժի էին ենթարկել։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։

Տրդատ III-ի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը, գավառապետերը, հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորիչին կարգում են քահանայապետ։ Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիա Սուրբ-Մաժակ քաղաքը։ Այնուհետև նա վերադառնում է Հայաստան։ Բագավանում՝ Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատվիրակներով դիմավորում են Գրիգորին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է։ Այդպես 301թ․ քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը

3դ․ կեսերին Սասանյան արքա Շապուհ I-ը, հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ II-ը հեռանում է Հռոմեական կայսրությունից։ Հայոց գահին նստում է Խոսրով II-ը։ Պարսից արքան պարտություններ կրելով Խոսրով թագավորից, Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին՝ Խոսրովին սպանելու համար։ Անակը ներկայացել էր Խոսրովին, որը նրան իր ընտանիքով բնակեցրել էր Արտազ գավառում։ Հայաստան գնալուց և որդու՝ Գրիգորի ծնվելուց երեք տարի անց, Անակը սպանում է Խոսրովին։ Անակին իր մերձավորների հետ սպանում են հայ զորականները Երասխ գետի Տափերական կամրջի մոտ։ Անակի որդուն՝ Գրիգորին, դայակները փախցնում են Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը։ Խոսրովի որդուն՝ Տրդատին, դայակները, փախցնելով պարսկական հետապնդումներից, տանում են հռոմեական կայսեր արքունիք։

(Տրդատը հաղթում է օլիմպիական խաղերը և Հռոմեական կասրը թագադրում է նրան) Տրդատը վերադառնում է 287թ․ և միառժամանակ թագադրվում է Հայաստանի արևմտյան հատվածում։ Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։

Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ նա Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը:

Տրդատը Եկեղյաց գավառում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում, զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։ Իմանալով որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, հրամայում է փակել նրան բերդի ստորգետնյա հատվածում Խոր վիրապում։ Գրիգորն այնտեղ մնում է 13 տարի։

Հռոմեացիների հետապնդումներից փախչելով՝ Հռիփսիմյաց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը տեսնելով Հռիփսիմյաց կույսին սիրահարվում է նրան։ Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը ծանր հիվանդանում է։ Արքայադուստր Խոսրովիդուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր վիրապից դուրս գալով Գրիգորը բուժում է Տրդատին։

Սրվեց էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրեցին պատերազմի։ 296թ․ պարսից զորքը, Հյուսիսային միջագետքում, Հռոմեական բանակին պարտություն մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ․ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։

298թ․ Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայիք թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։

Թեմա 8.Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-ի օրոք

Տիգրան մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ 2-ը(Ք․ա․ 55-34թթ․): Նա Արտաշեսյանների արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչն է: Ք․ա․ 54թ․ Հռոմն ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանը Հռոմի պայմանագրով համարվում էր դաշնակից և բարեկամ, Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք։ Կրասոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։

Ք․ա․ 53թ․ Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտություն կրեց։ Սպանվեց նաև Կրասոսը։

Մինչ այդ Պրաթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները դաշինք կնքեցին։ Այն ամրապնդվեց արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ։

Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև ի նշան հաղթանակի։

Ք․ա․ 38թ․ գահ բարձրացավ Օրոդես II-ի որդի Հրահատը։ Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց։

Շուտով արևելք արշվաց մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա նախնտրեց արշավել Հայաստանի տարածքով։ Հայոց արքան տրամադրեց օգանական զորք և թույլատրեց արշավել Հայաստանով պարթևների դեմ։

Անտոնիոսը 100 հազարանոց զորքով Ք․ա․ 36 սկսեց ռազմարշավը, սակայն մեծ պարտություն կրեց։ Հռոմեացիները այդ արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին։

Ք․ա․ 34թ․ Անտոնիոսի զորքը անսպասելի ներխուժեցին Հայաստան։ Զոհերից խուսափելու նպատակով արքան գնաց բանակցությունների, սակայն խաբվեց և ձերբակալվեց Եգիպտոսում։

Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը։ Սակայն նա չկարողացավ դիմադրել Հռոմեացիներին։ Նա իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում։ Վերջինս, արքան հասկանալով իր սխալը, որոշեց բարեկամանալ Հայաստանի հետ։

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ Արտավազդ II-ը իր ընտանիքի հետ խոնարհվեն և երկրպագեն Կլեոպատրային։ Սակայն արքան և նրա ընտանիքը արհամարեցին Անտոնիոսի ասածը՝ գերադասելով մահը։

Ք․ա․ 31թ․ Արտավազդ II-ը և նրա թագուհին մահապատժի ենթարկվեցին, իսկ արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ։

Թեմա 7.Տիգրան Մեծի տերության անկումը

Ք․ա․ 71թ․ Պոնտոսի արքա Միհրդատ VI-ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան։ Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց՝ պահանջելով հանձնել Հռոմի թշնամուն։

Ք․ա․ 69թ․ գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։ Հոկտեմբերին հռոմեցիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։ Ք․ա․ 68թ․ հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից։

Ք․ա․ 66թ․ Լուկուլլոսի փոխարեն Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը։ Նա դաշինք կնքեց Տիգրան Մեծի դեմ Պարթևստանի հետ։ Դաշինքի համաձայն՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը՝ Հայաստանի։ Հռոմեացիները գրացեցին Պոնտոսը։ Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին։

Ք․ա․ 66թ․ Արտաշեսում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիր։ Հայաստանը օգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց <<Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից>> ինչը նշանակում էր ռազմական փոխօգնություն։

Ք․ա․ 69-68թթ․ լուկուլլոսյան պատերազմում Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտություն էր մատնել(Ք․ա․ 66): Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը կռվելու էր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

Ք․ա․ 95-70թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկարական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։ Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի։ Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները։ Բուն հայկական բանակը կազմում էր մոտ 120 հազար։

Ք․ա․ 80–70թթ․ Տիգրան Մեծը վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն։ Կնքել է հակապարթևական դաշինքներ Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի սակարաուկների հետ։ Ք․ա․ 78թ․ գրավել է Կապադովկիան:

Ք․ա․ 80թ․ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Նա հիմնեց նոր մայարքաղաք Տիգրանակերտը(Ք․ա․ 95թ․ թագադրվեց Տիգրան Մեծը)։

Տիգրանակերտը շրջապատված էր 25մ բարձրությամբ 50 պարիսպներով։

20-րդ դարի երաժիշտներ

20–րդ դար, որը սկսվել է 1901 թվականի հունվարի մեկից և ավարտվել է 2000 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այն 2-րդ հազարամյակի տասներորդ և վերջին դարն էր։ Հաճախ դարը անվանում են 1900-ականներ (հաճախ գրվում է որպես 19XX), որը սկսվել է 1900 թվականի հունվարի 1-ին և ավարտվել է 1999 թվականի դեկտեմբերի 31-ին։ 20–րդ դարում համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցան նշանակալի իրադարձություններ, այդ թվում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, Միջուկային էներգետիկան և տիեզերքի ուսումնասիրությունը, նացիոնալիզմը և ապագաղութականացում, Սառը պատերազմը և հետ սառը հետպատերազմյան հակամարտություններ։ Միջկառավարական կազմակերպությունները և մշակութային կապերը սկսեցին զարգանալ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման ֆոնին։ Արդյունաբերության զարգացումը և աշխարհի բնակչության աճը բերեց բնապահպանական խնդիրների և թվային հեղափոխության ծննդի։ Կլասիցիզմ (ֆր.՝ classicisme, լատ.՝ classicus, դասական, օրինակելի), գեղարվեստական ոճ և գեղագիտական ուղղություն՝ 17-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ։ Կլասիցիզմի ձևավորման հասարակական-քաղաքական նախադրյալը ֆրանսիական բացարձակ միապետությունն էր, իսկ փիլիսոփայական մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնալիզմը (Ռենե Դեկարտ)։Գեղարվեստի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներ ու կերպարներ՝ արտահայտելով ժամանակի հասարակական-քաղաքական խնդիրները։Երաժշտություն, արվեստի և մշակութային գործունեության ձև, որի արտահայտչամիջոցը հնչյունն է՝ արտահայտված կոնկրետ ժամանակի մեջ:Երաժշտության ընդհանուր սահմանումները ներառում են ընդհանուր տարրեր,ինչպիսիք են ուժգնությունը (որը ազդում է մեղեդու և հարմոնիայի վրա),ռիթմը(և դրա հետ կապված հասկացությունները՝տեմպ,մետր և արտիկուլյացիա) դինամիկան(հնչեղությունն ու մեղմությունը), և տեմբրի ձայնային որակները և կառուցվածքը(որոնք երբեմն բնորոշվում են որպես երաժշտության «գույներ»)։ Երաժշտության տարբեր ոճերն ու ձևերը կարող են ընդգծել,անտեսել կամ քողարկել այդ տարրերի մի մասը։ Երաժշտությունը կատարվում է մեծ թվով գործիքներով և վոկալ տեխնիկաներով՝ երգեցողությունից մինչև ռեփ։ Գոյություն ունեն մենակատար-գործիքային պիեսներ,մենակատար վոկալ գործեր (այդ թվում՝ առանց նվագակցության երգեր)և պիեսներ,որոնք ներառում են երգեցողությունն ու երաժշտական գործիքները։ Երաժշտություն բառը ծագում է հունարեն μουσικήբառից (mousike;«մուսաների արվեստը»): Կայացնող գործունեություններն ընդգրկում են երաժշտական գործերի ստեղծումը (երգերը, եղանակները, սիմֆոնիաները և այլն), երաժշտության քննադատությունը, երաժշտության պատմության ուսումնասիրությունը և երաժշտության գեղագիտական քննությունը։ Հին Հունաստանի և Հնդկաստանի փիլիսոփաները երաժշտությունը սահմանում էին որպես ձայնաստիճանների հորիզոնական դասավորություններ (սա բնորոշում էին որպես մեղեդի) և ուղղահայաց դասավորություններ (նկատի ունենալով հարմոնիան)։ Ընդհանուր ասույթները, որոնցից են «ոլորտների հարմոնիան» և «սա իմ ճաշակով երաժշտություն է» հավաստում են այն մասին, որ տվյալ երաժշտությունը հաճելի է ականջին։ Այնուամենայնիվ 20-րդ դարի կոմպոզիտոր Ջոն Քեյջն այն տեսակետն ուներ, որ յուրաքանչյուր հնչյուն կարող է երաժշտություն դառնալ. «Աղմուկ չկա. կա միայն հնչյուն»։

Հայոց լեզու

3.ա)Անօգուտ, դեղնազօծ, շուրջօրյա, նրբորեն:

բ)Փորձանոթ, անօրեն, թիկնոթոց, մեղմօրոր։

գ)Օրորոց, բնօրակ, միջօրե, ապօրինի։

դ) Օրըստօրե, տնօրեն, քնքշորեն, հօդս ցնդել։

4. ա) Անդորր, սառնորակ, կիրակնօրյա, սալոր օղի։

բ) Օրորոց, վաղորօք, միջօրե, դող։

գ) Հանապազորդ, ապօրինի, հանապազորյա, տօթ։

դ) նորօրյա, քնքշօրոր, հանրօգուտ, նախօրե։

Урок 15

Упражнение

1Расставьте пропущенные буквы .

А .

Собараться, блестеть, соб соберать, забирать, замереть, замерать, расстилать, расстилить, выжигать, блистящий, зажигательный, стиреть, блистать, протереть, вытерать, выбирать, застелить, замерло, замерало, умереть, умерать, растерать, заблистать, выстерали, выдираю, забираю, протереть, собирающий, вычесть, вычетать, расстелить, расстелаться, запереть, заперать, прибирать, избиратели, сочитать, сочитание, блистательный, блеснет, приберет, опиретьсяБ

Б .

Автомобиль, скрипя тормозами на спускеостановился около к_литки. 2. Между скамейками пробиралась девушка. 3. Его черный силуэт выделялся на фоне далекой светящейся зелени. 4. Наконец между стволами сосен что-то блеснуло. 5. Вверху, почти касаясь снежного склона, плыло странное огненное облоко. 6. Позади на спокойной воде замерла яхта. 7. Остров был абсолютно гол. 8. Шарф ее развевался по ветру, чуть наклоненная вперед фигуркана напряглась. 9. Вместе со своим отр_жением замок словно в_сит в воздухе, оп_ясанный б_хр_мой густой зеленой тени. 10. Песок л_жился выт_нутыми ровными гр_дами по обочинам гладкого проспекта… 11. Он видел, как первые лучи солнца к_снулись ледяного поля. 12. Шаги гулко разд_вались под сводами. 13. В лодке ст_яла, упр_вляя веслом, женщина с разв_вающимися волосами.