Ջրի հատկությունները և նշանակություն

Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է: Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել երկու հիմնական բաղադրիչի՝ Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերի: Ջրի պաշարների մեծ մասը կենտրոնացած է օվկիանոսներում և համեմատաբար քիչ մասը ՝ գետերում, լճերում ու ստորերկրյա ջրերում: Ջրի որոշակի քանակություն էլ կենտրոնացած է մթնոլորտում, գոլորշու և մթնոլորտային տեղումների տեսքով: Ջրոլորտի ծավալի ավելի քան 96%-ը կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 4%-ը կազմում են սառցադաշտերն ու ձյունածածկը, մի աննշան տոկոս էլ բաժին է հասնում մակերևույթային ջրերին:

  Ջրի մի որոշակի զանգված գտնվում է պինդ վիճակում՝ սառցի, ձյան ծածկույթի ու հավերժական սառածության տեսքով: Մակերևույթային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են կազմում ջրորլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար, նրանց շնորհին է կատարվում ջրամատակարարումն ու ոռոգումը: Ջրոլորտի այս հատվածը մշտակա փոխազդեցության մեջ է մտնում մթնոլորտի, քարոլորտի, մարդոլորտի ու կենսոլորտի հետ:


Ջուրն ունի զարմանահրաշ հատկանիշներ: Դրանցից են շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային փոփոխությունները ագրեգատային մեկ վիճակից մյուսին ացնցելու ժամանակ, տարբեր նյութեր լուծելու և ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը հեղուկ ջրին բնորոշ հատկանիշ է, ջրի շարժում տեղի է ունենում Երկրագնդի ձգողության ուժի, ջրի խտությունների տարբերության, քամու, Լուսնի և Արեգակի ձգողության ուժի շնորհիվ: Ջրի շարժունակությամբ է պայմանավորված նաև այն ահնգամանքը, որ Համաշխարհային օվկիանոսը մշտապես գտնվում է միևնույն(0-յական) մակարդակի վրա: 

 Ջրի մեծ ջերմունակությանն աշխարհագրական թաղանթում ունի այն նշանակությունը, որ ջրավազանները դառնեւմ են արեգակնային ջերմության հսկայական կուտակիչներ: Ամռանը կուտակված ջերմությունը ձմռանը հաղորդում են շրջապատին:

Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա: Ջրոլորտի միասնականությունն ապահովվում է բոլոր բաղադրիչների միջև մշտապես գործող ջերմափոխանակության և ջրի ագրեգատային մի վիճակից մյուսին անցնելու շնորհիվ: 

Սովորական պայմաններում ջուրը անգույն, անհամ անհոտ հեղուկ է, որը հավլում է 00C-ում, իսկ եռում է 1000C-ում, ամենամեծ խտությունը 40C-ում է, p=1գ/մլ: Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում խտությունը ավելի փոքր է (p<1):
Ջերմաստիճանից  խտության կախածությամբ ջուրը տարբերվում է մնացած բոլոր նյութերից: Եթե բոլոր նյութերը տաքանալուց ընդարձակվում են, իսկ սառչելուց՝ սեղմվում, ապա ջրի դեպքում պրոցեսը ճիշտ հակառակն է: Սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, այդ իսկ պատճառով սառցադաշտերը կարողանում են լողալ օվկիանոսի վրայով: 
Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում: Դրա շնորհիվ խորոշոր ջրային ավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը: 
Ջուրը կազմված է երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից, որոնք միմյանց հետ կազմում են 104 աստիճանի անկյուն: Հենց այս հանգամանքն է պայմանավորում ջրի լուծողականության հատկությունը: 
Ջրի նշանակույթունը մարդու և կենդանի օրգանիզմների կյանքում: Առանց ջրի կյանք չկա, կյանքը, էվոլուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և  ջուր կա յուրաքնչյուր կենդանի էակի օրգանիզմում: Մարդըև մի շարք այլ կենդանի օրգանիզմներ 2/3 մասով կազմված է ջրից, իսկ որոշ բույսերի անգամ մինչ 90%-ը ջուր է: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սսդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի: Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: 
հասում մարդու օրգանիզմի 60-65%-ը կազմում է ջուրը: Մարդու օրգանիզմի պահանջը կազմում է օրեկան 2-3 լիտր: 


Կորցնելով մարմնի ջրի 2%-ը մատդու մոտ ծարավ է առաջացնում, երբ կորուստը հասնում է 6-8%-իմարդու մոտ կիսաուշաթափության վիճակ, 10%-i դեպքում սկսվում են հալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է: 

պատմություն 4

Պատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 4․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումըա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌՍԽՖՀ)։ Նա պայքարում էր խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին` բուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ` Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։Նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալհարաբերություններ հաստատել «կարմիրների»` Խորհրդային Ռուսաստանիհետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում`ծովակալ Ա. Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսականհարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։բ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիանառանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ՀայաստանիՀանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեցշուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմականգործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավհայկական կողմի համար։Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավհայկական կողմի համար։Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն «դաշնակից» երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։ 1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտությունկնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադարկայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ` չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։ Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։ Իր բացասական դերը խաղաց նաև բոլշևիկների «սև» քարոզչությունը: Հայ բնակչության մի մասը միամտաբար կարծում էր, որ քեմալականները հեղափոխականներ են, որոնք իբրև թե գալիս են հայ աշխատավորին ազատելու դաշնակցականների տիրապետությունից և այլն:

Աշխհարագրություն ինքնաստուգում

1.Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

Զբաղեցնում է մոտ 29 հազ. կմ2 մակերես:Գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում:

Սև ծովի հարավային ափին զուգահեռ տարածվում են Արևելապոնտական լեռները:

Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Իրանական բարձրավանդակը:

2.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ծալքաբեկորավոր լեռներից:

Թոնդրակ

Հայկական պար

Վարդենիսի

Բյուրակն

3.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից:

Սիփան

Նեմրութ

Արագած

Մասիս

4.Հայկական լեռնաշխարհի դիրքը շրջապատում գտնվող խոշոր աշխարհագրական օբյեկտների նկատմամբ կոչվում է

.համաաշխարհագրական դիրք

միկրոաշխարհագրական դիրք

տնտեսաաշխարհագրական դիրք

քաղաքաաշխարհագրական դիրք

5.Ո՞ր լիճն ունի սառցադաշտային ծագում:

Սևանա

Քարի

Վանա

Արփի

6. Տրված երկրներից որի՞ հետ է սահմանակցում Հայաստանի Հանրապետությունը

Իրաք

Սիրիա Իրան

7. Հայկական լեռնաշխարհի կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

Հայկական լեռնաշխարհ են թափանցում արևմուտքից բարեխառն օդային զանգվածները:

Տարվա ընթացքում ամենաքիչ ամպամած օրերը լինում են Իջևանում:

Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը լինում է գարնան ամիսներին:

Ձմռան ամիսներին լեռնաշխարհ են թափանցում արևադարձային օդային։

8.Ո՞ր ծովի ավազանին են պատկանում Արաքս և Կուր գետերը:

Կասպից ծով։

9.<<Գետ- ակունք >> զույգերից ընտրել սխալը:

Արևմտյան Եփրատ — Ծաղկավետ լեռներ

Արաքս- Բյուրակն լեռնազանգված

Արածանի – Ծաղկանց լեռներ

Սիգրիս – Վասպուրականի լեռներ։

10․ Որ շարքում են տրված հրաբխային ծագում ունեցող լեռնագագաթները

Մարութա, Ջիլո, Կապուտջուղ 3. Սիփան, Ծղուկ, Սրմանց

Առնոս, Ավրին, Արսիան 4. Գոմշասար, Թեծ լեռ, Սուկավետ։

11. Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի մեջ չի մտնում.

1.Կարսի սարահարթը

2. Սյունիքի բարձրավանդակը

3.Գեղամա լեռնավահանը 4.Արարատ լեռնազանգվածը։

12․ Գրել հայկական լեռնաշխարհի բնական պայմանների գլխավոր առանձնահատկությունները:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան երկրաշարժաակտիվ գոտում։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի։ Ամենասեյսմոակտիվ շրջաններն են՝ Երզնկայի, Արարատյան ու Շիրակի դաշտերը։ Սեյսմոակտիվ են նաև Վայոց Ձորի, Ջավախքի, Զանգեզուրի տարածաշրջանները։

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Սարակն ու Թոնդրակ գործող հրաբուխները:

13.Գրել ՀՀ մարզերն իրենց մարզկենտրոններով:

Գեղարքունիք-Գավառ,Շիրակ-Գյումրի,Կոտայք-Հրազդան,Սյունիք-Կապան,Ամավիր-Արմավիր,Լոռի-Վանաձոր,Շիրակ-Գյումրի,Տավուշ-Իջևան Վայոց ձոր-Եղեգնաձոր Արագածոտն-Աշտարակ,Արարատ-Արտաշատ

14․ Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները:

Հրաբուխի ժայթքումներից հետո մենք ունենք օպսիդաիան :Սոթխում կա ոսկու հանքավայր: Հայաստանը հարուստ է գունավոր քաերով օրինակ տուփը:

15․ Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական:

ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է:

Կենսաբանությունինքնաստուգում

1.Օրգանական և անօրգանական նյութեր, մակրո և միկրո տարրեր:

Օրգանական կոչվում են այն միացությունները, որոնց բաղադրության մեջ մտնում է ածխածին տարրը։ Ածխածնի բնական և սինթետիկ միացությունների մեծամասնությունը օրգանական է և դրանք ուսումնասիրում է օրգանական քիմիան։ Ածխածնի պարզագույն միացությունները՝ օքսիդները, ածխաթթուն և իր աղերը որոշ այլ միացություններ ընդունված է դասել անօրգանական միացություններին:Օրգանական միացությունները, ածխածնից բացի, հաճախ պարունակում են թթվածին,ջրածին,ազոտ, ավելի քիչ՝ ֆոսֆոր,ծծումբ, հալոգեններ և որոշ մետաղներ,առանձին կամ տարբեր համակցություններով։

անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։Տարբեր տեսակետեր կան այդ թեմայի շուրջ.[1]: Անօրգանական քիմիան ուսումնասիրում է անօրգանական միացությունների հատկությունները։ Անօրգանական նյութերը բաժանվում են երկու խմբի՝ պարզ նյութեր և քիմիական միացություններ։

2.ածխաջրեր, սպիտակուցներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները։

Ածխաջրեր, (ածխաջրատներ, շաքարներ), քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ։

Սպիտակուցները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են իրար միացած ալֆա- ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է 20 տեսակ ամինաթթու։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։

3.նուկլեյնաթթուներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները։

Նուկլեինաթթու բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։

4.Տրանսկրիպցիա և տրանսլյացիա։

Տրանսկրիպցիա, գենային էքսպրեսիայի (արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ (ի-ՌՆԹ)։

Տրանսլյացիա բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։

քիմիա

Ֆիզիկական  մարմին  և նյութ: իոն, մոլեկուլ,Ատոմ : Պարզ  և  բարդ  նյութեր:օրգանական և Անօրգանական նյութեր: քիմիական և Ֆիզիկական երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ փոխանակման միացման, քայքայման, տեղակալման: Քիմիական   տարրերի  պարբերական  օրենքը  և  համակարգը: Ատոմի  բաղադրությունը  և  էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը: Հարաբերական  ատոմային զանգված: Ատոմի  հատկությունները՝ ատոմի վալենտականություն,  շառավիղ,  իոնացման  էներգիա, էլեկտրաբացասականություն, օքսիդացման  աստիճանը: Նյութի բաղադրությունը, հատկությունները, կառուցվածքը: Քիմիական  բանաձև, հարաբերական  մոլեկուլային  զանգված,նյութաքանակ մոլ, մոլային  զանգված, մոլային  ծավալ: Նյութի  կառուցվածք: Քիմիական  կապի  տեսակները:

Գործնական աշխատանք 2. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>

Առաջադրանքներ. *-Նյութերը դասակարգել, անվանել,գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 *-Ընտրեք կենցաղում կամ շրջապատում 10 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը, ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

Գործնական  աշխատանք  3 — <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի  ֆիզիկական իմաստը>>.

Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….           ըստ  հետևյալ սխեմայի՝

  • քիմիական  տարրի  նշանը…….
  • կարգաթիվը…..
  • միջուկի  լիցքը …..
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)
  • ո՞ր  պարբերության տարր  է …
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …
  • ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների  բաշխումը  ըստ էներգետիկ մակարդակների,էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով
  • մետաղ է,`թե ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  տարրերի  հետ   առաջացրած   միացությունների  բանաձևերը

Պատմություն 

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը 

Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ 1919թ․ հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի պետությունները պետք է հաշտության պայմանագիր կնքեին Քառյակ դաշինքի պետությունների հետ։ Հայաստանը նույնպես համարվում էր Անտանտի փոքր դաշնակից։ 1919թ․ Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան կոնֆերանսին ներկայացրեցին հայկական պահանջները։ Բայց այդ ամենի համար Հայաստանի հարկավոր էր մի ուժեղ պետությունը, որը կհովանավորեր նրանց։ Հովանավորողը ԱՄՆ-ն էր։ Հայաստանի գերագույն հրամանատարը Ուիլյամ Հասկելն էր։

1920թ․ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանի երկրները հաշտություն կնքեցին Թուրքիայի հետ։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ․ Ահարոնյանը։ Պայմանագիր 88-93 հոդվածները վերաբերվում էին Հայաստանին։ Ըստ այդ պայմանագրի Թուրքիան պետք է ճանաչեր Միացյալ Հայաստանը, և Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Տրապիզոնի նահանգները պետք է անցնեին Հայաստանին(90 հազ․ քառ․ կմ), որով մուտք կունենայինք Սև ծով։ Հայաստանի տարածքը կկազմեր 160 հազ․ քառ․ կմ։ ԱՄՆ-ի նախագահը(Վուդրո Վիլսոն) գծեց Անկախ և Միացյալ Հայաստանի քարտեզը։ Ցավոք սրտի Սևրի պայմանագիրը այդպես էլ մնաց թղթի վրա, որի մեղավորները նորից մեծ պետություններն էին։

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։

1918-1920թթ․ հայ-վրացական հարաբերությունները եղել են լարված։ Հայաստանի և Վրաստանի անկախության հռչակումից հետո, նրանց միջև սկսվեց տարածքային բախում։ Վրաստանը ցանկանում էր Լոռին և Ախալքալաքը մտցնել Թիֆլիսի նահանգի մեջ։ Հայաստանը սկսեց բանակցություններ, բայց Վրաստանը համաձայն չեր, այդ իսկ պատճառով 1918թ․-ին սկսվեց պատերազմ։ Վրաստանում բնակվող հայերը հալածվում էին, ճանապարհները փակել էին և այլն։ Պատերազմը տևեց երեք շաբաթ։ Անտանտի դաշինքի պետություններից Անգլիան և Ֆրանսիան միջամտեցին պատերազմին և 1919թ․ հունվարին կողմերի միջև կնքվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց՝ չեզոք գոտի։ Այդ ամենից հետո հայ-վրացական հարաբերությունները սկսեցին դրական կողմ գնալ։ 1921թ․ վերջապես լուծվեց այդ խնդիրը և Ախալքալաքը անցավ Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ-վրացական հարաբերությունները այժմ գնվում են լավ վիճակում, բայց 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ-մի օգնություն չստացանք նրանցից։


2․ Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ բարդ և լարված իրավիճակում էին գտնվում։ Ադրբեջանը ցանկանում էր գրավել Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Այդ ամենին հասնելու համար Ադրբեջանին օգնում էին՝ Թուրքիան, Անգլիան և Խորհրդային Ռուսաստանը։ Հայաստանը ցանկանում էր խաղաղ միջոցներով հարցը լուծել, բայց այն անարդյունք էր։ Մեծ պետությունները Ադրբեջանին օգնում էին նրա նավթով շահագրգռված լինելով։ 1920թ․ մարտին Շուշիում կոտորում են 8 հազար հայ։ Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Արցախին, Զանգեզուրին և Նախիջևանին։ 1921թ․ Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ Զանգեզուրի ազգային-ազատագրական պայքարը գլխավորեց Գարեգին Նժդեհը։ 1920թ․ կռիվների շնորհիվ ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբից անվանեցին Սյունիք, հետո Լեռնահայաստան, իսկ 1921թ․ միացվեց Խորհրդային Հայաստանին։ Մենք պարտական ենք մինչ օրս Գարեգին Նժդեհին, Սյունիքի մարզը Հայաստանի կազմում լինելու համար։


3․ Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։

Հայ-թուրքական հարաբերությունները եղել են բարդ իրավիճակում, այսօր ևս։ Թուրքիան միշտ ցանկացել է բնաջնջել Հայաստանը և այդ ամենն է, որ ատելություն է սերմացրել նրանց մեջ։


4․ Ներկայացրե՛ք հայ-իրանական հարաբերություններն այսօր

Հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են լավ վիճակում, դեռևս այն ժամանակներում նույնպես այդպես էր։

Հաղորդիչներ և անհաղորդիչներ

Մենք ստուգում էինք տարբեր նյութերի էլեկտրահաղորդականությունը: Նյութերի էլեկտրահաղորդականությունը սնուգելու համար մեզ հարկավոր էր անհրաժեշտ սարքեր հոսանքի աղբյուր, Էլեկտրական լամպ, հաղորդալարեր (4), բանալի, տարբեր նյութերից պատրաստված մարմիններ:Մենք միացրեցինք հոսանքի աղբյուրը բանալիի հետ հաղորդալարերով: Հաղորդալարերով բանալին միացրեցինք էլեկտրական լամպի հետ, հետո էլեկտրական լամպը հոսանքի աղբյուրին:  Եթե էլեկտրական լամպը միանար, այն նշանակեր, որ էլեկտրականությունը անցնում է մեր մեխանիզմով:Միքանի փորցից հետո մենք հասկացանկ, որ բոլոր մետաղները էլեկտրահաղորդիչ են։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է և նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազմա տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները:

Հայոց լեզու 

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, մարդ, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, աշխարհ, անկյուն, օրերից, բրածո, դինոզավրը, ժամանակ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, Մթնաձորում

Իրանիշ

 Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, Մթնաձորում, չոբան

Անձնանիշ

Մարդ, չոբան

Հատուկ

 Մթնաձոր, Մթնաձորում

Հասարակ

Արահետն, ձյունի, գարուն, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, չոբան։

Հոգնակի

 անտառներում, անտառներ, ծեռերն, ծառերի, արջերը, գայլերը, վարազները, կաղիններ, օրերից, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, խլեզներ, քարերի

Եզակի

Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, մարդ, ոտք, պար, դունչը, ժանիքով, հողը, աշխարհ, անկյուն, բրածո, դինոզավրը, ժամանակ, քարածուխի, մաշկով, երես, երկյուղ, արևի, փորի, երակի, Մթնաձորում։

Ուղղական

Մթնձոր, արահետն, գարուն, մարդ, ոտք, անտառներ, ծառերն, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, հողը, կաղիններ, շերտերն, հետքեր, խլեզներ, երես, երկյուղ, աշխարհ, անկյուն, բրածո, դինոզավրը, ժամանակ

Սեռական

ձյունի, ծառերի, բույսերի, սողունների, քարերի, արևի, փորի, երակի, քարածուխի

Հայցական

Բացառական-օրերից

Գործիական-ժանիքով, մաշկով

Ներգոյական-անտառներում, Մթնաձորում

Գրականություն

Հոկտեմբերի 5

Կարդալ տեքստը, մեկնաբանել մուգ նշված հատվածները։

«Չկա չարիք առանց բարիք» կամ «թաքնված օրհնություն» ասույթը, որը չինարեն հնչում է որպես՝ «Սայ Վըն շը մա, յէն ճը ֆեյ ֆու»1 (sՈi wēng shī mǎ, yān zhī fēi fՕ/ 塞翁失马,焉知非福), Չինաստանում շատ վաղուց արդեն դարձել է ամենատարածված և ամենասիրված ասույթներից մեկը: Բառացի այն թարգմանվում է «Ծեր մարդը կորցնում է ձին, արդյոք դա օրհնություն չէ՞»: Ավելի երկար տարբերակը հնչում է այսպես՝ «Ձիուց զրկվելը ոչ միշտ է չարիք, ձի ձեռք բերելը՝ ոչ միշտ բարիք» (塞翁失马焉知非福,塞翁得马焉知非祸): Այն երկու տարբերակով էլ օգտագործվում է:

Այս բարոյախրատական պատմության սկզբնաղբյուրը Լյու Անի կողմից կազմված  «Խուա ՆանՁը» կոչվող ժողովածուն  է (մ.թ.ա. մոտ 139 թ.): Հետագայում ժողովածուի մեջ ընդգրկված այս փոքրիկ պատմությունը ենթարկվել է տարբեր վերամշակումների, վերածվել նաև ասույթի: Հայ ընթերցողներին եմ ներկայացնում «Ծեր մարդու կորած ձին» (Սայ Վըն շը մա / sՈi wēng shī mǎ -塞翁失马) առակը2:

***

Հնում Հյուսիսային սահմանների մոտ ապրելիս է լինում մի մարդ, որ կարողանում էր բուծել շատ լավ ձիեր: Բոլորը նրան կոչում էին Սայ Վըն: Մի օր Սայ Վընի ձիերից մեկն ախոռից փախչում է ու գնում-հասնում սահմանի մոտ գտնվող Խու ցեղի բնակավայրը: Հարևանները հենց իմանում են այդ լուրը, շտապում են մխիթարել Սայ Վընին, որ նա շատ չտխրի ձիու կորստի համար: Սակայն Սայ Վընը բնավ էլ տխուր չէր, այլ ժպտալով պատասխանում է.

– Թեև իմ ձին անհետացել է, սակայն դա դեռ չարիք չէ:

Մի քանի ամիս հետո այդ նույն ձին, որ փախել էր, վերադառնում է՝ իր հետ բերելով Խու ցեղից մեկ այլ շատ ընտիր տեսակի ձի: Հարևանները, լսելով այդ մասին, հերթով շտապում են Սայ Վընի մոտ՝ շնորհավորելու նրան: Սակայն Սայ Վընը, ընդհակառակը, հոնքերը կիտելով, ասում է նրանց.

– Պատահական կերպով եկած այս ընտիր ձին, վախենամ, այնքան էլ բարիք չէ:

Սայ Վընն ուներ մի որդի, որը շատ էր սիրում ձի հեծնել: Մի օր տղան հեծնում է Խու բնակավայրից եկած ձին և անզգուշաբար ընկնելով՝ կոտրում ոտքը: Հարևանները նորից վազում են Սայ Վընի տուն՝ նրան մխիթարելու, սակայն զարմանում են, երբ նա անտարբեր կերպով ասում է.

– Չնայած իմ տղան կոտրել է ոտքը, բայց, ո՞վ գիտե, գուցե դա բարի է:

Հարևանները, ապշած նրա խոսքերից, մտածում են, թե Սայ Վընը վշտից խելքը թռցրել է:

Շատ չանցած՝ Խու ցեղը նրանց դեմ պատերազմ է սկսում: Բոլոր երիտասարդ տղաները կանչվում են բանակ: Նրանց մեծ մասը զոհվում է պատերազմի դաշտում՝ արագաշարժ ու դաժան Խու զինվորների ձեռքից, իսկ Սայ Վընի տղան, ոտքը կոտրած լինելու պատճառով, չի կանչվում բանակ՝ այդպիսով փրկելով կյանքը: Միայն այդ ժամանակ են հարևանները հասկանում, թե այն օրը Սայ Վընի ասած խոսքերի տակ ինչ իմաստություն էր թաքնված:

Մեր կյանքում կան շատ բաներ, որոնք նախասահմանված են: Նույն բանը կարող է լինել և՛ օրհնություն, և՛ անեծք, միշտ չէ, որ կարելի է միանշանակ դատել՝ այն բարի՞ք է, թե՞ չարիք: Ընդհակառակը, պետք է թողնել, որ ամեն ինչ ընթանա իր բնական հունով. հանդիպելով բարեբախտության՝ չպետք է չափազանց ինքնագոհ դառնալ, իսկ դժբախտության ժամանակ չպետք է հիասթափվել, այլ՝ խնդրին նայել սթափ:

Եթե մենք մեր կյանքում հանդիպում ենք դժբախտությանը նշանակում է, որ, նաև կհանդիպենք բարեբախտություն:

Չկա չարիք առանց բարիք

Ամեն չարիք իր հետ ունենում է բարիք, այսինքն ամեն վատ բան իր հետ միշտ ունենում է բարիք և հակառակը