Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Աշխարհի գաղութային բաժանումը խոշոր տերությունների միջև վերջանում է նոր դարերի երկրորդ շրջափուլում, այնպես որ տնտեսությունը զարգացնելու համար հումքի աղբյուրների և սպառման շուկաների անհաժեշտություն կար։ Մետրապոլիայում մեծ կապիտալ էր կուտակվում, այնպես որ շատ երկրներ ձգտում էին նորանոր գաղութներ ունենալ։ Գաղութացված երկրներն հիմնականում Աֆրիկայում և Ասիայում էին։

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում: Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը։

(Հարցերի պատասխանը՝ երկուսը մեկում)

Եռյակը խոստանում էր Թուրքիային, որ կօգնի Անտանտի հետ պատերազմում։ Թուրքիայի նրանց միանալու գլխավոր պատճառն այն էր, որ նրանք հակամարտ էին Ռուսաստանին։ Նրանք ուզում էին պանթուրքական գաղափարարախոսությունը տարածել և Ռուսաստանում ապրող թուրքալեզու և մահմեդական ժողովուրդների միջոցով շանտաժել ռուսներին և ապագայում նրանց «Մեծ Թուրանի» մեջ միավորել։

Ընդհանրապես, Օսմանյան կայսրության առաջին համաշխարային պատերազմի մեջ մասնակցելու գլխավոր պատճառներն համարվում են Բալկանյան պատերազմների ժամանակ կորցրած հողերի վերադարձումը և հայկական հարցի լիկվիդացումը։

Ռուսաստանը նույնպես մեծ ծրագրեր ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտում էր ընդարձակելու իր ազդեցության ոլորտները, որպեսզի տիրանա սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գա Միջերկրական ծով, նվաճի Արևմտյան Հայաստանը, ամրապնդի իր դիրքերն Իրանում, իսկ դա, իր հերթին հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Գործնական աշխատանք

Տեքստ

Հաճախ թվում է, մեր արարքներն անհետ կորչում են, դառնում անցյալ՝ չքանալով ժամանակի հոլովույթի մեջ։ Հիշիր՝ կյանքում ոչինչ, լավ թե վատ, անհետևանք չի անցնում, առավել ևս՝ անարդյունք։ Շիվը, քո ձեռքով տնկված, տարիներ հետո սաղարթախիտ ծառ է դառնալու, և խոնջացած մարդը նրա ստվերում, ըմբոշխնելով իր հանգիստը, մեղմելով հոգու խռովքը, բարօրություն է մաղթելու քեզ։ Բայց քո կտրած մի ճյուղը, մի դալար ճյուղն անգամ, մեր հողագնդից, պերճահյուս այս մոլորակից, մի բուռ զովասուն շվաք, ախորժալուր մի բույլ սոսափ է պակասեցնում։ Եվ դրանից խաթարվում են բնության՝ հրաշք երկունքից ի վեր սահմանված անքակտելի հավասարակշռությունը, նրա ներդաշնակ քերթվածքը՝ անձեռակերտ ու զարմանահրաշ։

Բարությունը մարդու ամենամեծ զենքն է՝ չարն ու չարիքը վերացնելու ամենազորեղ հաղթաթուղթը։ Ցավոք, շատերն իրենց գիտակցական կյանքում այդպես էլ չկարողացան արժևորել այդ թանկարժեք պարգևը, որ Աստված շնորհել է մահկանացուին՝ աշխարհի միակ բանական էակին։ Բարությունը վսեմագույն առաքինություն է՝ վեհանձն մարդու չեղծված նկարագրի, նրա անանձնական աշխարհի առհավատչյան և, ամենակարևորը, սեր, հավատ, երջանկություն ու լույս սփռելու մեծագույն շնորհը։

Գրի՛ր հոլովույթ, խռովք, անքակտելի, քերթվածք, անձեռակերտ, առաքինություն, եղծել, նկարագիր, անանձնական, առհավատչյա բառերի մեկական հոմանիշ

Հոլովույթ — ընթացք, զարգացումԽռովք — ըմբոստություն, ապստամբությունԱնքակտելի — անբաժանելի, անխզելիՔերթվածք — բանաստեղծություն, պոեմԱնձեռակերտ — բնական, բնածինԱռաքինություն — բարոյականություն, արժանապատվությունԵղծել — կեղծել, խաբելՆկարագիր — բնավորություն, կերպարԱնանձնական — անշահախնդիր, անանձնականացվածԱռհավատչյա — երաշխիք, ապացույց

Գրի՛ր թավ գրված բառերի խոսքիմաստային արժեքները, շարահյուսական պաշտոնները:

Ո՞ր բառերի հոգնակին է  կազմվում է –եր վերջավորությամբ.
 փողկապ, աստղանիշ, խմբագիր, ակնարկաշար, զորացույց, հետիոտն, լուսանցք, շուրթ, սպի, դյուցազն, դաշնագիր, դիտանցք, սևամորթ, շերամորդ, ստորաքարշ:

 Տեքստից դո՛ւրս գրիր պարզ և սոսկածանցավոր բայերի հինգական օրինակ:

Կազմի՛ր 10 ածանցավոր բառ -ակ ածանցով (առանց երկրորդ ածանցի) և տրված բառերից ընտրված համապատասխան արմատներով.
 սոխուկ, բազմերամ, բամբիշ, խաժ, անտարբեր, փոխանցում, ամրոցամերձ, օդահեն, զորագունդ, ընդունելի, կիսադիմ, բանավան, նվիրել, առվույտ,ալեծուփ, անխառն, անպետք, գովազդ, ովևէ:

Գտի՛ր սխալ գործածված բառաձևերը՝ կողքին նշելով ճիշտ ձևը.

իմ գիրքը, մեր համար, ասացի, հանձին նրանց, խոչընդոտել առաջընթացը, ծանոթանալ փաստերի հետ, մգեցնել, ի ուրախություն, խթանել զարգացումը, առանց զգուշացում, մի՛ մոտեցնի, խաբնվել, այլոք, քեզ հետ,ամբողջ մարդիկ, մեր մոտով: