ՖԻԶԻԿԱՆ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Մասնակիցները. Ավագ  դպրոցի   «Ֆիզիկա» ընտրությամբ սովորողներ, որոնք նաև  «Սովորող սովորեցնող»   նախագծի  շրջանակներում կատարելու  են  խորհրդատվություն ստուգատեսի  այլ մասնակիցների։

Դասընթացի ուսուցման նպատակն է

● զարգացնել սովորողների՝ բնության ճանաչողության մեթոդներին տիրապետելու, Ֆիզիկական
երևույթները բացատրելու և տարբեր իրավիճաներում դրանք կիրառելու հմտություններ,
● ձևավորել սովորողների գիտական աշխարհայացի և ուսումը շարունակելու համար
անհրաժեշտ հիմքեր,
● նպաստել նրանց արժեհամակարգի ձևավորմանը:

  1. Ֆիզիկայի կիրառումը առօրյա կյանքում

Ֆիզիկայի այս ոլորտն ուսումնասիրում է էլեկտրամագնիսական ուժը ՝ ֆիզիկական փոխազդեցության տեսակ, որը տեղի է ունենում էլեկտրական լիցքավորված մասնիկների միջև:

Էլեկտրամագնիսական ուժը սովորաբար ցուցադրվում է էլեկտրամագնիսական դաշտերում, ինչպիսիք են էլեկտրական դաշտերը, մագնիսական դաշտերը և լույսի ներքո: Դա բնության չորս հիմնարար փոխազդեցություններից մեկն է:

Էլեկտրամագնիսական ուժը մեծ դեր է խաղում առօրյա կյանքում օգտագործվող օբյեկտների մեծ մասի ներքին հատկությունների որոշման գործում:

Սովորական նյութն իր ձևը ստանում է որպես նյութի առանձին ատոմների և մոլեկուլների միջմոլեկուլային ուժերի արդյունքում `լինելով էլեկտրամագնիսական ուժի դրսևորում:

Նախագծային աշխատանք

1 . Որոնք են միկրոօրգանիզմները

Միկրոօրգանիզմ (հուն․՝ μικρός, միկրոս, փոքր և ὀργανισμός, օրգանիզմ բառերից) կամ մանրէն մանրադիտակային օրգանիզմ է, որը կարող է լինել միաբջիջ[1] կամ բազմաբջիջ։

2. Որ օրգանիզմներն են մտնում միկրոօրգանիզմների մեջ

Միկրոօրգանիզմները շատ տարբեր են, ընդգրկում են բոլոր պրոկարիոտները՝ բակտերիաներ և արքեաներ, ինչպես նաև տարբեր էուկարիոտներ, որոնք կարող են լինել նախակենդանիներ, սնկեր, ջրիմուռներ, մանրադիտակային բույսեր (կանաչ ջրիմուռ) և կենդանիներ (օրինակ՝ պտտաորդեր և պլանարիաներ)։

3. Որոնք են էքստրեմոֆիլներ, բերել մեկ օրինակ նկարագրել այն։

ծայրահեղ միջավայրի պայմաններում ապրելու և վերարտադրվելու ընդունակ բջիջ:

English

  1. Tell me about yourself. Where were you born? Where do you live at the moment?  What have you studied?

I was born in Yerevan and I still live here.
2. How long have you been studying English?

I don’t know English well, but I realy want to study this language, because now I understand that English language is used everywhere.
3. Are you good at cooking/swimming/etc?

I am good at cooking. I often cook for myself and for my sisters.


4. What are your goals in life?

5. Whom do you admire most in the world and why?
6. What don’t you like doing?

I don’t like exact sciences like chemistry, physics, I like Russian.
9. Do you remember your last dream or any particular dream?

My last dream is to pass this year exams.


10. Can you remember a story from childhood?
11.Do you remember  any strange or dangerous situation  in your life?
12. Do you live in a house or an apartment?

Now I live in a duplex apartment.


13Have you ever lived in another country?

I have never lived in another country, but last month I am going to leave for Russia.
14Have you ever met a famous person?

No I have not
15.How do you spend your free time?

I like to watch anime, to read manga
16. How hard are you willing to work to get what you want?
17.What are your hobbies?
18.What is your motto?
19.What kind of people do you like?

I like people with my character
20.What languages do you speak?

I speak Armenian, Russian languages
21..Are you a ‘morning’ or ‘night’ person?

I am a ‘night’ person
23. What do you want to improve about yourself?

I want to study harder than before
24.Would you like to be famous?
25.What motivates you?

Վիլյամ Սարոյան |Ծիրանի ծառ

Ջուրը հայի համար սրբազան բան է, ինչպես կրակը: Իր բանջարանոցը, ծառերը կամ որթատունկերը ջրող այգեպանը մասնակից է դառնում մի ծիսակատարության, որը նրա համար խորունկ իմաստ ունի և տալիս է մեծ գոհունակություն: Ֆրեզնոյի այգեպաններն իրենց զբոսախնջույքի համար գնում էին ոռոգման ջրանցքների գլուխը կամ Սան Խոակին գետի ու Քինգս գետի ափերը: Պետք է ջուրը տեսնեին այնտեղ, ուր հոսանքն ամենից ավելի առատ է: Պետք է ջրի մոտ լինեին:
Ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն մի ընտանիք Գետ գնալու ծրագրեր էր կազմում, և կիրակի վաղ առավոտյան կամ եկեղեցուց անմիջապես հետո, ընտանիքը նստում էր ձիակառք կամ ավտոմեքենա և քշում դեպի Գետ՝ ամբողջ օրն անցկացնելու ջուրը դիտելով, հոտոտելով, լսելով:Գետ գնալը Հայաստան վերադառնալու կամ էլ երիտասարդության օրերին դառնալու և անդորրի երկակի վիճակը.  երեխաները պարում էին արագահոս ջուրը տեսնելով, վազում նետվում էին մեջը և լողում, ծերերը հենց նստում և իրենց գոյությունն էին վայելում մի այնպիսի տեղում, որ հիշեցնում էր իրենց սեփական երկիրը:Ձմերուկ ուտելը նույնպես խոր իմաստ ունի հայերի համար: Ձմերուկի հետ սպիտակ հաց և սպիտակ պանիր՝ սիրած ճաշ է ամռանը: Յուրաքանչյուր հայկական սեղանի վրա մի սափոր ջուր կա միշտ: Հայ մարդը միշտ իր գնահատականն է տալիս որևէ տեղի ջրի որակին:Հայերի հենց Ֆրեզնոյում հաստատվելու պատճառներից մեկն այն էր, որ տեղի ջուրը ամենից ավելի նման էր Հայաստանի ջրին: Ֆրեզնոյի շրջանում և փաստորեն ամբողջ Սան Խոակին հովտի մեծ մասում հողը բավական նման էր Հայաստանի հողին, կամ էլ գեթ հիշեցնում էր Հայաստանի շատ շրջանների հողը, վստահաբար: Այս հողում ծաղկում էին ծառերն ու որթատունկը, հատկապես ծիրանի ծառը: Հայկական ազնվագույն երգերից մեկը կոչվում է Ծիրանի ծառ: Հայերը շուտով թթենի տնկեցին ու ջրեցին, որովհետև թթենին մի ծառ է, որը գիտեին ու սիրում էին Հայաստանում: Տնկեցին նաև նռնենի, ձիթենի, նշենի և ընկուզենի, շատերը փորձեցին նաև պիստակենի աճեցնել, բայց պիստակենին չաճեց Կալիֆորնիայում: Ցանեցին ձմերուկ, սեխ, չաման: Ցանեցին սմբուկ, լոբի, վարունգ, դդում, լոլիկ, պղպեղ, ազատքեղ, անանուխ և տեսակ-տեսակ կանաչի: Տնկեցին բոլոր տեսակի որթատունկերը: Եվ ածու-ածու ջուր տարան այս բոլորին, բահն ի ձեռն առաջնորդելով ու չափավորելով առվի հոսանքը:Եթե ուզում եք տեսնել իսկապես բարեպաշտ մի մարդու, որ իր գործն է կատարում, գնացեք Ֆրեզնո և դիտեք իր ծառերը, որթատունկերն ու բանջարանոցը ջրող այգեպանին:Կային նաև Ֆրեզնոյից ավելի լավ քաղաքներ, ուր կարելի էր ապրել, բայց Ֆրեզնոյում լավ ջուր կար, կար հայրենիքի ջուրը, և գնացին այնտեղ ապրելու: Եվ բոլորը չէ, որ այգեպան էին:Ես հիշում եմ դերասան Ոստիկանյանին Քինգս գետի ափին խնջույքի ժամանակ, 1918-ի ամռան մի կիրակի օր: Նա գրեթե ութսուն տարեկան էր: Մեկ ամիս առաջ նրան տեսել էի մի ներկայացման մեջ, որը չէի հասկացել, բայց խորապես ըմբոշխնել էի, և Ոստիկանյանը փառավոր էր այդ երեկո: Ուրախություն էր լսել նրա հայերենը՝ լինի բեմից, լինի հենց խնջույքում: Նա հայերի համար խաղացել էր աշխարհի զանազան քաղաքներում, հաշված Փարիզը, Հռոմը, Բեռլինը, Լոնդոնը, Կալկաթան, Բոմբեյը, Կահիրեն, Կոստանդնուպոլիսը, Բեյրութը, Բուենոս Այրեսը, Ռիոն և շատ ուրիշ քաղաքներ: Խոսում էր լավ անգլերեն, սքանչելի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն:Հիշում եմ նրան խոտի վրա նստած, գետափին, հսկա մի չինարի տակ, բարեկամների հետ զրուցելիս: Նրանցից մեկը նկարների և արվեստի հազվագյուտ առևտրական էր, եկել էր Նյու Յորքից և Չինաստան ու Հնդկաստան էր գնում գործով: Այս մարդն ուզեց իմանալ, թե ինչու Ոստիկանյանն աշխարհի բոլոր տեղերից ընտրել էր Ֆրեզնոն՝ կյանքի վերջին տարիներն անցկացնելու: Ոստիկանյանը նայեց նրան ու ժպտաց:- Մի որսորդ,- ասաց նա,- այնքան գեղեցիկ մի թռչուն բռնեց թակարդով, որ ասաց ինքն իրեն. «Մեղք կլիներ վերջ տալ այս արարածի կյանքին: Կտանեմ տուն, մի սքանչելի վանդակ կշինեմ նրա համար, ուտելիք ու ջուր կտամ, և ամբողջ հոգով կսիրեմ նրան, որովհետև ուրիշ այսպիսի թռչուն չեմ տեսել»:Որսորդը թակարդից ազատեց թռչունին, շոյեց նրա փետուրները, քնքուշ ու սիրային խոսքեր ասաց նրան, տարավ տուն: Մի գեղեցիկ վանդակ շինեց թռչունի համար, դրեց նրան վանդակի մեջ, կուտ, ջուր դրեց նրա առաջ: Մի տարի պահեց թռչունին, բայց երեկո, երբ տուն էր գալիս ու մոտենում վանդակին, լսում էր, որ թռչունը հառաչում է ու ասում. «Ա՜խ, հայրենիք»:Վերջապես որսորդն ասաց:- Թռչուն, ասա՛ ինձ: Որտե՞ղ է այդ քո երկիրը, որի կարոտն ես քաշում այսպիսի վշտով:- Ցույց կտամ քեզ,- ասաց թռչունը:Որսորդը բացեց վանդակի դռնակը, և թռչունը դուրս թռավ: Թռչում էր թռչունը, որսորդն էլ գնում ետևից: Մի ամբողջ ամիս, գիշեր ու ցերեկ, թռչունը թռչում էր, որսորդն էլ գնում ետևից, անցնելով բոլոր տեսակի տեղերով, մինչև ի վերջո թռչունը հասավ մի այնպիսի ամայի, տոթ, չոր, ժայռոտ ու ամուլ տեղ, որ կարծես աշխարհի ծայրն էր:Թռչունը վերջապես թառեց մի փոքր ու չոր ծառի վրա, որ ծածկված էր փշերով ու փոքր, փխրուն տերևներով: Եվ թռչունն ասաց որսորդին.- Այս է իմ երկիրը:Ոստիկանյանը ժպտաց Նյու Յորքից եկած մարդուն և ասաց.- Ա՛յ մարդ, սա Հայաստանը չէ՞ միթե, ի սեր Աստծո: Այս ջո՜ւրը, այս հո՜ղը, այս որթատունկե՜րը…

Իմ կարծիքով ուրիշ երկիրները չեն համեմատվի այն հայրենիքի հետ, որտեղ դու ծնվել ես:

Տպագրության թանգարան

Սեպտեմբերի 1-ին մենք այցելեցինք տպագրության թանգարան: Ես կպատմեմ ձեզ թանգարանի մասին:

Տպագրության թանգարան

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը։ Տպագրության պատմությունն արտացոլված է Գրատպության թանգարանի վեց սրահներում։ «Գրի ակունքները» սրահում ներկայացված է նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:«Հայոց այբուբենը» սրահում ներկայացված են գրչության տեսակները և եվրոպացի հրատարակիչների գրքերում փայտափորագիր հայոց այբուբենը։ «Հայ գրատպության առաջնեկները» սրահում ներկայացված են հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» Ոսկանյան Աստվածաշունչը առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը» (Ամստերդամ, 1695թ.), առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը»: «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են այն հիմնական օջախները, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել են հայերեն գրքեր։ Սրահում կարելի է ծանոթանալ տպագրավայրերի համառոտ պատմությանը։ «Գրահրատարակչություն» սրահում ցուցադրված են տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ։ Հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ներկայացված են տպագրության հիմնական ձևերը։ «Գրի հավերժությունը» սրահում ներկայացված է տպագրության սկզբնավորումը ներկայիս Հայաստանի տարածքում։

ֆիզիկա

Քննարկվող հարցեր՝                              

1.Ինչ է շոգեգոյացումը:

նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյուցում:

  1. Ինչ է գոլորշիացումը:

հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյուցումը կոչվում է գոլոշիացում:

  1. Ինչ է խտացումը:

նյութի անցումը գազային վիճակից հեղու վիճակ,կոչվում է խտացում:

  1. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

հագեցած գոլոշին հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող,քիմիական նույն բաղադրության գոլոշին է:

  1. Որ պրոցեսն են անվանում եռում

Եռում անվանում են այն պրոցեսը,երբ հեղուկի ամբողջ ծավալը ենթարկվում է շոգեգոյացման:   

  1. Ինչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան:

Այն հեղուկի ջերմաստիճանը,որի դեպքում հեղուկը սկսում է եռալ:

  1. Ինչն են անվանում շոգեգոյացման ջերմություն

ջերմության այն քանակը,որն անհրաժեշտ է հաղորդել հեղուկին հավասարակշիռ պրոցեսում այն գազի վերածելու համար:

  1. Ինչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է մեկ կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Բրազիլիա

  • Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երլրնրեը:
  • Բրազիլիա

    Պերու

    Քոլիվիա

    Արգենտինա

    Պարագվայ

    կոլոիմբիա

  • Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է ։Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի մոտ կեսը:Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներիր, Բրազիլիան և’ բնակչությամբ և’տարծքով աշխարհի բոլր երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը։
    1. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

    Այնտեղ շատ զարգացած է արդյունաբերությունը (երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ )

    1. Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

    Բրազիլիայի տնտեսության նախադրյալներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։

    Գործնական քերակություն․ Վերաբերական բառեր

    Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի իմացական կամ գնահատողական վերաբերմունքը և եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի վերաբերականները լինում են․

    1. հաստատական
    2. գնահատողական
    3. ժխտական
    4. սաստկական
    5. երկբայական
    6. սահմանափակման
    1. Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    2. Գնահատողական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    3. Ժխտական վերաբերականներ։ Ոչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    4. Սաստկական վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց, իսկ, մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    5. Երկբայական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    6. Սահմանափակման վերաբերականներ։ Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։

    Վերաբերականների կազմությունը և ուղղագրությունը։

    Վերաբերականներն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր։

    Պարզ վերբերականներ են՝ ահա, անգամ, գեթ, գոնե, իբր, իսկ, թող, լոկ, խո, խոմ, հենց, հո, մանավանդ, ոչ և այլն։

    Բարդ վերաբերականներն են՝ իբր թե, իբրև, իրավ որ, իրոք որ, թերևս, թեկուզ, կարծես, միգուցե, միթե, մինչև անգամ, մինչև իսկ, նույնիսկ և այլն։

    Ածանցավոր և բարդածանցավոր վերաբերականներն են՝ անկասկած, անպատճառ, անտարակույս, բարեբախտաբար, դժբախտաբար, տարաբախտաբար, իսկապես, միայն և այլն։

    Բարդ վերաբերականները գրվում են կա՛մ միացած, կա՛մ անջատ բաղադրիչներով։

    1. Միացած բաղադրիչներով գրվում են՝ ահավասիկ, թեկուզ, թերևս, իբրև, իհարկե, միգուցե, միթե, նամանավանդ, նույնիսկ և այլն։

    2. Անջատ կամ հարադրությամբ գրվում են թե, որ շաղկապներով, ինչպես նաև իսկ, անգամ և մի քանի այլ բաղադրիչներով հարադրված հետևյալ վերաբերականներ՝ ասես թե, դժվար թե, իբր թե, իբրև թե, կարծես թե, հազիվ թե, չլինի թե, իսկապես որ, իրավ որ, իրոք որ, իսկ և իսկ, ըստ երևույթին, մինչև անգամ, մինչև իսկ և այլն։

    Վերաբերականների կետադրությունը

    1. Ամբողջ նախադասությունը կամ եղելությունը եղանակավորող վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից։ Գրավոր խոսքում այդ անջատումը կատարվում է ստորակետով։

    2. Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերակնների վրա կարող է դրվել հարցական նշան։

    Երբ հարցումը կոնկրետանում է նախադասության որևէ անդամի վերաբերյալ, վերաբերակնները հարցական նշան չեն ստանում։

    3. Այո, ոչ պատասխանական բառերն ու չէ–ն որպես վերաբերական գործածվելիս շեշտվում են։

    Առաջադրանքներ

    1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
    Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
    անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
    իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
    երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
    սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

    հաստատական-անպայման,անշուշտ,արդարև,իրոք,հիրավի,անկասկած,անպատճառ,իսկապես

    1. գնահատողական— բարեբախտաբար, ցավոք
    2. ժխտական- ո՛չ, չէ՛,
    3. սաստկական— նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
    4. երկբայական— թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
    5. սահմանափակման- միայն թե, սոսկ, գոնե, լոկ, գեթ

    2․ Գտի՛ր վերաբերականները.

    Մի՞թե վերջին պոետն եմ ես,
    Վերջին երգիչն իմ երկրի,
    Մա՞հն է արդյոքթե նի՞նջը քեզ
    Պատել, պայծառ Նաիրի։

    Վտարանդի, երկրում աղոտ,
    Լուսեղ, քեզ եմ երազում,
    Եվ հնչում է, որպես աղոթք
    Արքայական քո լեզուն։

    Հնչում է միշտ խոր ու պայծառ,
    Եվ խոցում է, և այրում,
    Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
    Թե՞ վերքերն իմ հրահրուն։

    Ահով ահա կանչում եմ քեզ
    Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
    Մի՞թե վերջին պոետն եմ ես,
    Վերջին երգիչն իմ երկրի…

    3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

    4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։

    Իրոք նրան չէր հաջողվել, որևէ աշխատանք գտնել: Ոչ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք, լուծում ունի այս հարցը:

    5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

    Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: 

    Իհարկե, գեթ, ցավոք, թերևս, ոչ, չի։

    5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

    1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
    2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
    3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

    1. Այո, ես վստահում եմ։
    2. Ոչ, գոհ չեմ։
    3. Կարծես թե օգնում է։