Մաշկի կարուցվածքը

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից.էպիդեմիս (վերնամաշկ),դերմա(բուն մաշկ) և հիպոդերմա(ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։

Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։

Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։

Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։

Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։

Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։

Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը։

Գործնական քերականություն

1․Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա. Դրանց մեջ է նաև  արեգակնային մի ժամացույց,  որը  պատրաստվել  է տասնվեցերորդ դարում:  Բ. Դրանց մեջ է նաև  արեգակնային մի ժամացույց:  Դա պատրաստվել  է տասնվեցերորդ դարում:
Ա. Թանգարանի  այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան, որտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության մասին: Բ. Թանգարանի  այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության մասին:

Ա.խմբում մեկ նախադասություին է,բայց բարդ:

Բ.խմբում երկու բայց պարզ:

2. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
1.Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ, ինչ Դա դաշտում տեսնելիս կփախչեր:

2.Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ: : (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր, ինչ Աղջիկը դա վաղուց  էր ուզում իմանալ:


3.Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:

.Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը,նա Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:



3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)


Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետև ամռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորի։ (որ, որպեսզի)

4Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:

5․Տրված բառերում մեկ տառը փոխելովստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բամբիռ, բրդել, գիրթ, թափոր, խարամ, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել,  մահիկ, մույթ, շաղախ, շեղբ, սկահակ, տարեգրություն:

Ականակիտ-ականակիր

Այգաբաց-այգեբաց

անութ-ակութ

բրդել-դրդել

գիրթ-կիրթ

թափոր-թափուր

խարամ-կարամ

կտրիճ-կտրիչ

հարել-մարել

մահիկ-մատիկ

շաղախ-շաղալ

Դ․ Դեմիրճյան․ Ավելորդը

Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

Հաճի աղա, Հաճի մար, Սրբուն, հարսներ, որդիներ, Տերտեր, հարեւաններր

Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

Հաճի աղան սկզբում շհատ անհանգիստ էր, իսկ վերջում տանջված :

Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

Հաճի աղան ինքնասեր եւ ինքնահավան մարդ եր:

Ներկայացրո՛ւ Հաճի մոր կերպարը։

Հաճի աղայի մայրը ուշադիր էր, եւ աղայի նման ինքնասեր չեր:

Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

(ինքնահավանը)

Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։

Այու Հաճի աղան հասկանումե իր սխալը:

Հարավ-արևմտյան Ասիա

  • 1 Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  • 2 Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը
  • Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի ու Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև: Հարավ-արևմտյան Ասիայի դիրքը հարմար է, որովհետև այդտեղով են անցնում Եվրոպան և Աֆրիկան՝ Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները։ Դա նրա տնտեսաաշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա։
  • 3 Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
  • Հարավ-արևմտյան Ասիայում նավթը տարածաշրջանի երկրների մեծ մասի եկամտի գլխավոր աղբյուրն է։ Նավթի համար մղվող պայքարը դարձել է հարավ-արևմտյան Ասիայի լարվածության, երբեմն նաև հակամարտության, պատերազմների գլխավոր պատճառը։ Տարածաշրջանում շատ սուր է ջրի խնդիրը։ Ջուրն այստեղ ամենամեծ հարստությունն է համարվում։ Դրա պակասը պետությունների միջև հաճախ քաղաքական լարվածության պատճառ է դառնում։
  • 4 Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
  • 5 Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում
  • Հարավ-արևմտյան Ասիան շատ պատմական վայրեր ունի։ Այն նաև հարուստ է նավթի և գազի պաշարներով։ Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը։

Աշխարհագրություն

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ակնառու ֆիզիկաշխարհագրական հատկանիշներով առանձացած, էմյուս տարածաշրջաններից: Հյուսիսային կողմի այս տարածաշրջանը բարձր լեռներովսահմանազատված է կետրոնական և Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանում տարածքը 4,ջ մլն կմ2է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի:

2.Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Այստեղ հինֆիլեզուն երկար պատմականորեն շփման հետևանքով մեծ ազդեցություն է թողելհնդևրոպական լեզուների վրա որոնց որ պատկանում է հայերենը։ Չինաստանը, Պակիստանըև Հնդկաստանը առ այսօր պայքարում են Ջամուի և Քամշիրի համար։

3.Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանիքրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։

4.Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրայինավազանները:

մ

Քիմիյա

1.Գրի՛ր 2, 5, 8, 11, 15 կարգաթվերով տարրերի քիմիական նշանները , նշիր դիրքը պարբերական համակարգում:

2`He-8 խումբ,1պարբերություն

5`B-3 խումբ,2պարբերություն

8՝O-6 խումբ, 2 պարբերություն

11՝Na-1 խումբ, 3 պարբերությւն

15՝P-5 խումբ, 3 պարբերություն

2.Ստորեւ ներկայացված բանաձեւերից ընտրե՛ք իոնային և կովալենտ կապով միացությունները՝ LiF, N2O, Na2O, PF3, NH3, MgJ2, O2, CH4,

Իոնային՝LiF,Na2O

Կովալենտ՝N2O,PF3,NH3,MgJ2,O2,CH4,CaCl23

2.Հաշվե՛ք Cl տարրի օքսիդացման աստիճանը HClO4 , KClO3միացությանների մեջ:H0Cl8O-24 , K0Cl6O-23