Պատմություն

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//

Մուցուխիտոն 15 տարեկանում հռչակվում է Ճապոնիայի կայսր: մայրաքաղաք դարձրեց Տոկիոն։ Նա զարգացրեց երկիրը։ Նրա օրոք երկիրը ծաղկում ապրեց։ Սուն Յաթ Սենին չին նշանավոր հեղափոխական է։ Նա պայքարել է Ցին արքայատոհմի տապալման համար։

Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:Ստեղծելով մարտունակ բանակ Ճապոնիան վարեց ծավալապաշտական քաղաքականություն։ Գլխավոր թիրախներն էին Կորեան և Չինաստանը։ Հատկապես տպավորիչ էին հաղթանակները 1894-1895թթ․ չին-ճապոնական և 1904-1905թթ․ ռուս-ճապոնական պատերազմներում։ Արտաքին նվաճումների արդյունքում պետության տարածքը կրկնապատկվեց։ Այսպիսով՝ Ճապոնիան դարձավ նաև գաղութային տերություն։

Չինաստանում 1911-1912թթ․ տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։

Աղբյուրները Համաշխարհային պատմություն,  էջ 125-130, համացանց

Մեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում  ֆեոդալիզմից  իմպերիալիզմ:

Մեյձիի հեղափոխությունը:

Սուն Յաթ Սեն

10 փաստ Սուն Յաթ Սենի մասին

Առաջադրանք 2

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Ներկայացնել

• աշխարհագրական դիրքը

Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը, Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը:

• կրոնը

Հիմնականում իշխում է Քրիստոնեության ուղղափառ ճյուղը:

պատմությունը

Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում։ Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը։

Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով՝ իլլիրիական ցեղերով։ Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ։ Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ. թ. ա. 146 թ. Հռոմեական Կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ։ Հյուսիսային մասը՝ սկսած մ. թ. ա. II դ., մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ։

Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան՝ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։ Ենթարկվել է գոթերի և հոների (IV վերջ-V դդ.), VI դ. վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին։ Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ։ Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո։ XIV դ. կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից։

1381 թ. թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։

1571 թ. վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դ. սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։

1912 թ. նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թթ. Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտիտարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։ 1915 թ. ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թ. հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թ. հունվարի 1-ին՝ Ալբանիայի թագավոր։

1939 թ. ապրիլի 7-ին Իտալիան Ալբանիա մտցրեց 50 հազարանոց կորպուս և ապրիլի 10-ին անեքսիայի ենթարկեց նրա տարածքը։ Զոգուն հեռացավ Հունաստան։ Երկիրը կառավարվում էր իտալական թագավորի տեղապահ փախարքա Ֆրանչեսկո Յակոմոնի դի Սան-Սավինոն, իսկ անցումային կառավարության վարչապետ դարձավ Շեֆքետ Վերլաջին։ [1940 թ. դեկտեմբերից մինչև 1941 թ. ապրիլը Հունաստանը կրկին օկուպացրեց հարավային Ալբանիան (հյուսիսային Էպիրոս)։ 1941 թ. օգոստոսի 12-ին իտալական թագավոր Վիտտորիո Էմմանուիլի հրամանագրով ալբանական օկուպացված տարածքներում հաստատվեց Ալբանիա մեծ դքսությունը, որն իր մեջ ընդգրկում էր նաև Մետոհիան, կենտրոնական Կոսովոն և արևմտյան Մակեդոնիան։

1943 թ. երկրում ծավալվեց մասսայական պարտիզանական շարժում և սկսվեց ազգային-ազատագրական բանակի ձևավորումը։ 1943 թ. Մուսսոլինիի ռեժիմը տապալվեց, Իտալիան անգլո-ամերիկյան զորքերի կողմից կապիտուլյացիայի ենթարկվեց և դուրս եկավ պատերազմից, սակայն սեպտեմբերի 10-ին երկիր մտան գերմանական զորքերը։ Մեկ տարի անց ռազմական դրությունը Բալկաններում փոխվեց և ազատագրական պայքարը վերածվեց ժողովրդա-դեմոկրատական հեղափոխության։ 1944 թ. նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը ազատագրեց Տիրանան, իսկ նոյեմբերի 29-ին ավարտին հասցրեց երկրի ազատագրումը։

1946 թ. հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Խոջան։ Ալբանիան 1949-1962 թթ. հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թթ. նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թթ. կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թթ. Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։

1985 թ. Էնվեր Հոջայի մահվանից հետո նրա տեղը զբաղեցրեց Ռամիզ Ալիան, ով սկզբում փորձեց շարունակել նախկին քաղաքականությունը, սակայն ավելի ուշ ստիպված եղավ հաշվի նստել Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած փոփոխությունների հետ և թույլատրեց քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ 1992 թ. համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարավ Ալբանիայի Դեմոկրատական կուսակցությունը։ Կոմունիստական ռեժիմի անկումը հանգեցրեց մեծ չափերի արտագաղթի։

1996 թ. համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թ. երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թ. հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թ. այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

տեսարժան վայրերը

Բուլզարիայի հիմնական հանգստավայրերն են Ալբենան, Կրանեվոն, հանրահայտ Վառնայի լողափերը:

Ամփոփել  15 նախադասությամբ

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112, համացանց

Տալ «հայրենիք», «ազատություն», «անկախություն», «ազգ, «ժողովուրդ»  հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//

Հայրենիք — «Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:

ազատություն-Ուրիշի իշխանությունից զերծ լինելը, ազատ լինելը:

անկախություն- Ինքնուրույն, ուրիշ պետությունից կախում չունեցող

ազգ, ժողովուրդ- մարդիկ ովքեր ապրում են այդ պետությունում

Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:

Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:

Իտալերեն/Սանդրո Բոտտիչելլի

Sandro_Botticelli_083.jpg (2072×2264)

Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[10 11] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում ֆրա ֆիլիպո լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտօնիօ դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։

Վեներայի ծնունդը

Сандро Боттичелли | Khotsanyan Hasmik

Իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարին իր կենսագրության մեջ հիշատակում է, որ «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» պահվում էին Ֆլորենցիայում գտնվող Կաստելլո պալատում, որը պատկանում էր Կոսիմո Մեդիչիին: Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր: Լորենցո դե Պիերֆրանչեսկո Մեդիչին (Կոսիմո Մեդիչի) Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր:

 Վեներայի թագավորությունը

Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը, որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը: Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից:Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն: Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ: Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով: Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային: Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի: Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում:Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում: Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել: Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային: Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում: Նրանք ձեռք ձեռքի տված պարում են: Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին: Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին:

English

A detached house-առանձնատուն

A block of flats-բազմաբնակարան շենք

A housing estate-բնակարանային կալվածք

A cottage-քոթեջ

A bungalow-ամառանոց

A caravan-քարավան

A semi-detached house-կիսաֆաբրիկատային տուն

A terraced hous-կտորով տուն

A chimney-ծխնելույզ

A garden-այգի

A garage-ավտոտնակ

A TV serial-Հեռուստատեսային սերիալ

A gate-դարպաս

A fenca-ֆենքա

Աշխարհագրություն /Իրան/

  1. Նկարագրեք Իրանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները
  2. Իրանի աշխարհագրական դիրքն որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան։ Այն գտնվում է ԱՊՀ անդամ-երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում։Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Քաղաքաաշխարհարական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ-ի անդամ Քուրքիային սահմանակից և արաբական արաբական աշխարհին մոտ լինելն է։
  3. Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

3.Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանի առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտն է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 67%-ը։ Իրանի ընդերքը հարուտ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով։ Հսկայական են հանքային աղերի պաշարները։

4.Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի զարգացման նախադրայլներն են արդյունաբերությունը և տնտեսությունը։Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ` նավթ,գազ,գունավոր մետաղներ՝ երկաթ,պղինձ,կապար,ցինկ,քրոմ,մոլիբդեն, ունի շինանյութի մեծ պաշարներ(մարմար),քարածուխ,ուրան և այլն այս ամենի շնորհիվ է որ Իրանը գնալով զարգանում է:

5.Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայ-իրանական հարաբերությունները։

Իմ կարծիքով հայ-իրանական հարաբերությունները կզարգանան արդյունաբերության և գյուղատնտեսության ուղղությամբ, որովհետև Իրանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ զարգացած է։

Համազգային պայքարը

1. Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին
պետականացման: Քանի որ  Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պատպանության համար շարժում: Բոլոր շրջանների հայերը ոտքի կանգնեցին և համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային– հեղափոխական կուսակցությունները: 1903 թ. հոկտեմբերին հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ
օրենքը 1905 թ. օգոստոսի 1–ին չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական տարրական
դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

2. Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկիզբ առավ 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ
Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայնհայերը շատ արագ
համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում,
փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները երկրամասում շարունակվեցին
մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն
անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

3. Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին:

Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի,
Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին,
Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Առավել հայատյաց
գործիչների նկատմամբ դաշնակցությունը մահապատժի վճիռ կայացրեց: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ
հայատյաց պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում
զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ
Փարամազի (Մատթեոս Սարգսյան) խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և նրան աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների
ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

4. Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն ու ինքնուրույնությունն է: Թումանյանի մուտքը հասարակական կյանք սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր: 1917-1918թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը:Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը:

1.Գրե’ք հետեւյալ աղերի բանաձեւերը` ըստ անվանումների , հաշվեք դրանց հարաբերական մոլեկուլայի զանգվածը Mr ,ա) ցինկի քլորիդ, բ) մագնեզիումի բրոմիդ, գ) երկաթի (III) յոդիդ
դ) ալյումինի յոդիդ, ե) երկաթի(II) ֆտորիդ, զ) պղնձի (II) սուլֆիդ

ա) ZnCl Mr= 100.5

բ) MgBr Mr= 104

գ) FeJ3 Mr= 437

դ) AlJ3 Mr= 408

ե) FeF2 Mr= 94

զ) CuSO4 Mr=160
2.Գրե’ք աղերի բանաձեւերը` Na2SO4-ի օրինակով.

  Na+ Fe2+ Al3+
 Cl- NaCl FeCl2 AlCl3
 So42- Na2So4 FeSO4 Al2(SO4)3
 Po43- Na3PO4 Fe3(PO4)2 AlPO4

3.Որոշե’ք թթու առաջացնող տարրի օքսիդացման աստիճանը հետեւյալ
թթուներում.
HNO2, H2SiO3, HNO3, HCIO4

N +3, N+5, Si +4, Cl +7

4.Սովորե՛ք

5.Առանձնացրեք միացման և քայքայման ռեակցիաները.

AI(OH)3 =AI2O3 +H2O
P+S=P2S3
Fe+Cl2=FeCl3
NaHCO3 =Na2CO3 + CO2 + H2O

Քայքայման’ Al(OH)3=Al2O3+H2O, NaHCO3=Na2CO+CO2+H2O

Միացման’ P+S=P2S3, Fe+Cl2=FeCl3

  1. Ընտրե՛ք ա) միացման, բ) քայքայման ռեակցիաների հավասարումները. C2H2 =2C+H2 Fe+2HCl=FeCl2 +H2
    3H2 +N2 =2NH3 2KMnO4 =K2MnO4 +MnO2 +O2

Քայքայման C2H2 =2C+H2, 2KMnO4 =K2MnO4 +MnO2 +O2

Միացման Fe+2HCl=FeCl2 +H2, 3H2 +N2 =2NH3

  1. Գրե՛ք բրոմի հետ կալցիում, ալյումին եւ երկաթ մետաղների միացման ռեակցիաների հավասարումները՝ իմանալով, որ արգասիքները CaBr2, AlBr3, FeBr3 աղերն են։

Ca+Br2=CaBr2

2Al+3Br2=2 AlBr3

2Fe+3Br2=2FeBr3

  1. Գտե՛ք համապատասխանություն ռեակցիայի հավասարման եւ ռեակցիայի տեսակի միջեւ :Առանձնացրե ́,տեղադրե ́ք 1.Мg(OH)2 = MgO + H2O 2. CuO + H2 = Cu + H2O 3 CaO + P2O5 = Ca3(PO4) 2 ա)միացման բ) փոխանակման գ) տեղակալման դ) քայքայման

միացման CaO + P2O5 = Ca3(PO4) 2

փոխանակման CuO + H2 = Cu + H2O

տեղակալման

քայքայման Мg(OH)2 = MgO +HO2

Գործնական քերականություն (03.12)

.Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ- պարզ
 այգաբաց- Լուսաբաց
 աշտանակ- ջահակալ
 գիրթ- Շեշտակի
 թափոր- Երթ
 կտրիճ- խիզախ
 մահիկ- Կիսալուսին
 շեղբ- Սայր
սկահակ- տես Սկահ
դշխուհի-թագուհի
դժնի- Դաժան 
կշտամբանք- Նախատինք
մարտիկ- զորական

 
մթնշաղ- վերջալույս

2. .Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք,տանկ,սանր,  մարագ, նոր, բարդ

Գիրգ, տանձ, մանր, կարագ, հոր, մարդ:

3.Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ,

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի, անտերունչ,անրջել, աչալուրջ, աչքաբաց, ա աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ, քրքիջ:

բ/  առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ, բաճկոն, գաղթօջախ, գաղջ, գաճաճ,գեղջուկ,թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել,մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ:

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք, ընչաքաղց, թարթիչ, ի հեճուկս ,իջնել, լայնալիճ, լաջվարդ ,կտրիչ,կտրիճ,հառաչանք, միջամտել, միջավայր, նախճիր ,տարեվերջ,ուռճանալ, ուռչել:

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանջ,խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ ,սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան

4.Լրացնել բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրա-ի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարա- մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակա-  ա-պին, բար-րացավ ա-բարտակի վրա, քաշեց առա-ը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կո-պեց: Քամին վզվզում էր պատերի բացվա-քներից, հա-շտակում թափվա- հար-աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն:Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթա- գո-նոցը:

ՔԻՄԻԱ Նոյեմբեր 23-27

Լրացրեք բաց թողնված բառերը 

Օքսիդներ են կոչվում այն  բարդ   նյութերի,որոնք կազմված են որևէ  տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն       է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն`

-2   :

Թթուները այն  բարդ   նյութերն են,որոնք կազմված են ջրածնի  ատոմներից և թթվային մնացորդներից:

Հիմքեր են կոչվում այն քիմիական նյութերը,որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

2*

Ք՞անի քիմիական տարրից է կազմված

HNO3,CO2   Կազմված է 4 տարրից

3 *Գրել քիմիական տարրեր անվանումները և հարաբերական ատոմայի զանգվածը

F /ֆտոր19/, C/ածխածին12/, P /ֆոսֆոր31/, Si /սիլիցիում28/ , Na/նատրիում 23/, H /ջրածին1/, O/թթվածին16/:

4.Առանձնացնել տրված նյութերը`Fe,SO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2   աղյուսակում և անվանում`

ՄետաղներՈչմետաղներՕքսիդԹթուՀիմքԱղ
Fe երկաթP ֆոսֆոր  SO2 Ծծմբի օքսիդHCl աղաթթուBa(OH)2 Բարիումի հիդրօքսիդNaCl Կերակրի աղ
Al ալյումինS ծծումբBaO Բարիումի օքսիդH2CO3 ածխաթթուAl(OH)3 Ալյումինի հիդրօքսիդKNO3 Կայիումի նիտրատ
Cl2 քլորAl2O3 Ալյումինի օքսիդH2 SO4 Ծծմբական թթուCaCO3 Կալցիումի կարբոնատ
Fe2O3 Երկաթի օքսիդHNO3 Ազոտական թթուMgNO3 մագնեզիումի նիտրատ
CaO Կալցիորմի օքսիդ 
MgO Մագնեզիումի օքսիդ

2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`

Կալիումի կարբոնատ K2CO3

Մագնեզիումի ֆոսֆիդ Mg3P2

Ալյումինի սուլֆատ Al2(SO4)3

Բարիումի սիլիկատ BaSiO3

Ցինկի քլորիդ ZnCl2

5.Հաշվել LiCl-ի   

*հարաբերական մոլեկուլային զանգվածը   42,5

*զանգվածային հարաբերությունները *զանգվածայն բաժինները 

 Li — 16,4     Cl – 0,83

*նշել կապի տեսակը  ԻՈՆԱՅԻՆ

6.Որոշել օքսիդացման ասիճանը.

CO-C2O-2

O2=O-2

H2=H1

HNO3-H1N5O-2