գործնական քերականություն

  1. Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)
  2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
  3. -Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  4. -Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  5. -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
  6. -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  7. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  8. Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  9. -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
  10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
    -Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Է՜հ, չգիտեմ, տղա՛ս,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ:
-Է՜հ, չգիտեմ, տղա՛ս, հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց:
-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք:
-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք,-
ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում:
Սահակը հարցրեց ծերունուն.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել:
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն:
-Ինչու՞ եք մնում քաղաքում.- տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց,- չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում:
-Ինչու՞ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում,-
տեսնելով տնօրենին՝ հարցրեց քարտուղարը:
-Դու, սիրելի՛ս,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ,- լա՜վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ:
-Դու, սիրելի՛ս, լա՜վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ,- ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ,- նա ավելացրեց՝ ասելով,- մնացածը որոշիր դու ինքդ:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ, մնացածը որոշիր դու ինքդ,- նա ավելացրեց՝ ասելով:
-Սոնա՛, դու չես սխալվում,- խորին հուզումով ասաց Լևոնը,- ես միանգամայն աննրբանկատ եմ եղա քո նկատմամբ:
Լևոնը խորին հուզումով ասաց.
-Սոնա՛, դու չես սխալվում, ես միանգամայն աննրբանկատ եմ եղա քո նկատմամբ:
ժպիտը դեմքին՝ խմբավարը հարցրեց ինձ և մյուս ունկնդիրներին.
-Դուք շարունակու՞մ եք պնդել, որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:
-Դուք շարունակու՞մ եք պնդել,- ժպիտը դեմքին՝ խմբավարը հարցրեց ինձ և մյուս ունկնդիրներին,- որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:
Ընկերս հայտնեց ինձ.
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ:
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ,- ընկերս հայտնեց ինձ:

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ՝ հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտկավոր կոշիկները։ Ծանր սուրը  արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը, և, կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին, խրոխտ ձայնով խոսեց.
-Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի՛ զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ, և, փակվելով անառիկ ամրոցում, սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

-Է՜հ, չգիտեմ, տղա՛ս,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց,- հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ:
 -Է՜հ, չգիտեմ, տղա՛ս, հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց:
– Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք:
– Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշի՛ր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում:
Սահակը հարցրեց ծերունուն.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել:
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն:
-Ինչու՞ եք մնում քաղաքում.- հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին,- չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում:
-Ինչու՞ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով՝ Դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին:
-Դու, սիրելի՛ս,- վեր կենալով տեղից՝ ասաց ինձ ծերուկը,- լա՛վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ:
-Դու, սիրելի՛ս, լա՛վ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ,- վեր կենալով տեղից՝ ասաց ինձ ծերուկը:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ,- ավելացրեց նա՝ ասելով,- մնացածը որոշի՛ր դու ինքդ:
-Ես միայն զգուշացնում եմ, սպարապե՛տ, մնացածը որոշի՛ր դու ինքդ,- ավելացրեց նա՝ ասելով:
Լևոնը խորին հուզումով ասաց.
-Սոնա՛, դու չես սխալվում, ես միանգամայն աննրբանկատ եղա քո նկատմամբ:
-Սոնա՛, դու չես սխալվում,- խորին հուզումով ասաց Լևոնը,- ես միանգամայն աննրբանկատ եղա քո նկատմամբ:
Խմբավարը, ժպիտը դեմքին, հարցրեց ինձ և մյուս ունկնդիրներին.
-Դուք շարունակու՞մ եք պնդել, որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:-Դուք շարունակու՞մ եք պնդել,- ժպիտը դեմքին՝ հարցրեց խմբավարը ինձ և մյուս ունկնդիրներին,- որ մենք՝ մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել:
«Ինչու՞ ես խառնվեցի այդ գործին,- Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս,- ինչու՞ ընկերներս մենակ թողեցին ինձ, նրանք կներե՞ն ինձ և ե՞րբ կներեն»:
«Ինչու՞ ես խառնվեցի այդ գործին, ինչու՞ ընկերներս մենակ թողեցին ինձ, նրանք կներե՞ն ինձ և ե՞րբ կներեն»,- Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս:
«Ես քեզ ծնողներիս շնորհիվ ճանաչեցի,- բարձրաձայն մտորում էի,- և դու էլ, թանկագի՛նս, դա չպետք է մոռանաս»:
«Ես քեզ ծնողներիս շնորհիվ ճանաչեցի, և դու էլ, թանկագի՛նս, դա չպետք է մոռանաս»,- բարձրաձայն մտորում էի:
Ընկերս ինձ հայտնեց.
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ:
-Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա և ուզում է քո կարծիքն իմանալ,- հայտնեց ինձ ընկերս:

 Շիրվանզադե։ Հարցաշար

1․Ո՞ր դարաշրջանի հեղինակ է Շիրվանզադեն. որտե՞ղ է ծնվել և մահացել։

Շիրվանզադեն Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։ Նրա պատմվածքներից մեկը։ Լույս է տեսել 1901 թվականին։ Շիրվանզադեն գրել է այն Օդեսայում, երբ նրան մեղադրում էին հակաթուրքական գործողություններ վարելու մեջ և բանտարկում Վրաստանի Թիֆլիս քաղաքի Մետեխի բանտում։ Բանտում անցկացրած տարիներից հետո, 1898 թվականին նրան աքսորում են Օդեսա։

2․ Ի՞նչ էր Շիրվանզադեի իսկական անունը։

3․ Ի՞նչ է նշանակում Շիրվանզադե գրական կեղծանունը։

Շիրվանզադեի իսկական անունը Ալեքսանդր Մովսիսյան է։

 Շիրվանզադեի կեղծանունը բացատրվում է Շիրվանի (այդպես էր գավառի անունը, որտեղ գտնվում էր Շամախին) զադե՝ որդի։ Մեկ այլ բացատրությամբ շիրվան նշանակում է դերձակ, զադե՝ որդի, բառացի՝ դերձակի որդի։

4․ Ի՞նչ հատկանիշներ ունի ռեալիզմը՝ որպես գրական ուղղություն

Ռեալիզմը կյանքը ճշմարտացիորեն պատկերելու գեղարվեստական ուղղություն և միջոց է։ Ռեալիզմի նշանաբանն է՝ կյանքը ինչպես որ է։ Շիրվանզադեն համարվում է հոգեբանական ռեալիզմի հիմնադիրը հայ գրականության մեջ։

 5․Ի՞նչ ժանրերի ստեղծագործություններ ունի Շիրվանզադեն։

Շիրվանզադեն գրել է վեպեր՝ Արտիստը, Քաոս, Արտիստը։

5․ Ի՞նչ ժանրերի ստեղծագործություններ ունի Շիրվանզադեն։
«Քաոս» վեպը։
6․  Ինչպե՞ս է հղացել իր վեպը Շիրվանզադեն, արդյոք իրակա՞ն պատմություն է ընկած վեպի հիմքում։
7․ Ինչի՞ շուրջ է ծագում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։
8․ Ինչպե՞ս է լուծվում վեպի բախումը՝ կոնֆլիկտը։
9․ Վեպի դեպքերը որտե՞ղ են տեղի ունենում, ի՞նչ միջավայր է հեղինակը ներկայացրել։
«Քաոս» վեպի կերպարները 
10․ Ո՞վ էր Մարկոս աղա Ալիմյանը, և ինչպե՞ս է նա մասնակցում վեպի հետագա գործողություններին։
11․ Ո՞վ էր Սմբատ Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, փոփոխություն կրում վեպում։
12․ Ո՞վ էր Միքայել Ալիմյանը․ ինչպե՞ս է նրա կերպարը զարգանում, ինչքանո՞վ էր նրա փոփոխությունը համոզիչ։

Նար-Դոս

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 80-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ («Նեղ օրերից մեկը», «Ես և նա»), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Գրիգոր Զոհրապը

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։

Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։

1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանավորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում` իբրև գրագիր, և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։

1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։

1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։

1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։

1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։

1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։

Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։

Հետագայում` երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։

Կոստանդնուպոլսում Զոհրապը՝ որպես իրավաբան-փաստաբան, հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք` միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։

Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։

Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։

1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։

Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում` ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։

Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

Աղասի Այվազյան

Աղասի Այվազյանը ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 1990-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

2001 թվականի Դեկտեմբերին Լոս Անջլեսում՝ T.U. Studios-ում ներկայացվել է Աղասի Այվազյանի ԴԵԿՈՐՆԵՐԸ թատերախաղի ամենաառաջին բեմադրությունը (Տես՝ YouTube), իսկ 2006-ին, Գլենդելի Stars Theater-ում նրա ԺԱՆԳԱՌՔԸ, նույնպես առաջին անգամվա համար, մասնակցությամբ Վիոլետա Գևորգյանի և Թագուհի Հակոբյանի։ Երկու ներկայացումների բեմադրիչը՝ Արամազդ Ստեփանյան։

2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման։ «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ։ Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին։ Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի։ ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն։ Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հի­ման վրա։ Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատու­մի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով։ Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծա­գործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։

Do you agree or disagree with the idea that young people can teach older people?

I agree that young people can teach older people. Although older generations have more life experience, young people often bring fresh perspectives, new skills, and knowledge of modern technology. For example, younger individuals often help older family members learn how to use smartphones, social media, or other digital tools, which are essential in today’s world.

Furthermore, younger generations can share insights about evolving cultural trends, current events, or new ways of thinking. Teaching is not just about age—it’s about knowledge and collaboration. By learning from each other, both young and old can grow and adapt to the changing world.

English shtemaran

1. The March of Dimes makes its annual appeal in the early spring.

2. Oil paints blend easily to form thousands of different shades.

3. The minimum passing mark in most schools is 65%.

4. The producer always had her eye out for young talent.

5. Your gifts do not tempt me and will not persuade me to change my mind.

6. In the cemetery the corpse was visible in the bright moonlight.

7. A typical day in Florida is full of sunshine and warm breezes.

8. Let’s device a plan for doing away with homework.

9. Everyone agrees that friendship is for essential all of us.

10. A sharp rise in wholesale prices is bound to affect the prices in our neighborhood stores.

11. The buffalo, which once roamed the plains, is quite scarce today.

12. Government experts told us to buy chicken without realizing how expensive it had become.