Հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է Հակոբ Պարոնյա- նի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը։ Դա երգիծական հանճարի մի հազ- վագյուտ ներշնչանք է, որն իր անթերի արվեստով համազոր է համաշխարհա- յին երգիծաբանության չափանիշներին:
Իր կառուցվածքով «Մեծապատիվ մուրացկանները» մենագրական վեպ է։ Այսինքն՝ սյուժեի ընթացքի հետ հանդես է գալիս նաեւ հեղինակը, սակայն ոչ թե միջամտելու հերոսների գործողությանը, այլ մեկնաբանելու երեւույթների իմաստը։ Հեղինակային խորհրդածություններում ուշագրավ են Պարոնյանի գեղագիտական հայացքները: Վեպն սկսելով սովորական պատմությամբ։
Պարոնյանն ուրույն մեկնաբանություն է տալիս վեպի սյուժեին։ Դիտելով, թե վեպի տեսարանները միօրինակ են, եւ իրադարձությունների կենտրոնում մշտապես երեւում է Աբիսողոմ աղան, իսկ մյուս կերպարները հաջորդաբար հայտնվում ու անհետանում են, նա այդ բացատրում է «նյութի բնությամբ»: «Ամեն նյութ բնություն մ’ունի,— ասում է Պարոնյանը։— Նյութ կա, որուն բնու- թյունն է լալ, նյութ կա, որուն բնությունն է խնդալ, … նյութ կա, որուն բնու- թյունն է արձակ, ինչպես նաեւ կա, որուն բնությունն է ոտանավոր, վերջապես նյութ կա, որուն բնությունն է կրկնություն…»։
Այստեղ Պարոնյանը նկատի ունի ոչ միայն ստեղծագործական ազատու- թյան ու ձեւի բազմազանության փաստը ռեալիզմի արվեստում, այլեւ երեւույթ- ները ճանաչելու եւ վերլուծելու ներքին հնարավորությունները:
«Մեծապատիվ մուրացկանները» վեպի վերջին տողերում Պարոնյանն ասում է, թե ինքն այս գործը հրատարակում է «ոչ այնքան մեղադրելու նպա- տակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն եւ այլն, որ քան ներկայացնելու համար ապագա սերնդյան ժամանակիս գրական մար- դոց ողբալի կացությունն եւ գրականության մասին ագգային մեծատուններու սարսափելի անտարբերությունը»: Այս է վեպի գաղափարը:
Պարոնյանը, ըստ այդ միտումի, առանձնացնում է հասարակական երկու խավ «գրական մարդոց» եւ «ազգային մեծատուններու»։ Աբիսողոմ աղան Պո- լիս էր եկել իր համար կին ընտրելու՝ չենթադրելով, թե կարժանանա համընդ- հանուր ուշադրության. «Ես ինքզինքս չէի կարծեր այնչափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն, բայց հարկավ ան ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ’է եւ ուսումնական է…»։ Աբիսողոմ աղայի արեւ տաքինը Պարոնյանը նկարագրում է այսպես. «Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր եւ սեւ աչերով, զույգ մը հաստ, սեւ եւ երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով եւ զույգ մը քիթեր… չէ, չէ, մեկ քիթով, թեպետեւ բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել. անոր մեծությունը սխալեցուց զիս: Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պարոն Հ. Վարդովյան հանդիպեր յուր աչե- րով կը հարցուներ այդ մարդուն. «Ի՞նչ ամսական կ՚ուզես` թատրոնիս մեջ ապու- շի դեր կատարելու համար»»։
Գավառական այս մարդը բացարձակապես զուրկ է հոգեկան ու մտավոր
հետաքրքրություններից։ Անտեղյակ աշխարհի անցուդարձերին, անտարբեր ազգի ու մարդկության ճակատագրի հանդեպ՝ նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը: Նրա համար «գրական մարդոց» ցանկություն- ները սոսկ անիմաստ զառանցանքներ են։
Մայրաքաղաք եկած «մեծապատիվ էֆենտիին» սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները» «խելքը, միտքը թաղական ընտրելու եւ թա- ղական վար առնելու» գործին նվիրված Մանուկ աղան, թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, «սիրո միջնորդ» Շուշանը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։ Մի չնչին գումար վաստակելու համար նրանք իրենց դերն են կատարում Աբիսողոմ աղայի առաջ՝ ստեղծելով բեմա-
կան հոյակապ տեսարաններ, որոնցում հավասարապես ծաղրվում են թե՛ տե- րը, թե՛ մուրացկանը։ Ահա, օրինակ՝ բանաստեղծի ներկայության տեսարանը։ Նրա արտաքինը Պարոնյանը նկարագրում է այսպես. «…երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ, սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ եւ վերջապես անանկ բանի մը կը նմա- ներ, որուն նմանը չկա։ Հազիվ երեսուներկու տարեկան կը թվեր։ Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով՝ ուներ նաեւ երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է եւ կամ չքավորության։ Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կուտային»։
Եվ ահա այս տարօրինակ անձը, բարձրանալով սեղանի վրա, արտասա- նում է իր ատենաբանությունը. «Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը
կռվեր, տգիտությունը գիտու- թյան դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանա- կանին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղե- նին դեմ, իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խա- վար են, մենք լույս, անոնք տգետ են, եւ մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք` գրիչ, անոնք ատելություն են, մենք՝ սեր, անոնք կրակ են, մենք ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարե- ղեն…»։
Բանաստեղծի ոգեշունչ ճա-
ռը Աբիսողոմ աղան ընդհատում է սառը դատողությամբ. «Միտքդ ի՞նչ է, եղբայրս, ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կուզես ինձմե, գնա քեզի բարկացնողին զրու- ցե այդ խոսքերը…»։ Սակայն բանաստեղծը շարունակում է իր ատենաբանությունը՝ փոր- ձելով համոզել Աբիսողոմ աղա- յին, թե երբ տգիտության ու խա- վարի դարերն անցան, եւ եկավ գիտության դարը, «այն ատեն
միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ եւ հայրենիք բառերը բառարան- ները լեցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, սրտին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով եւ անջինջ կերպով դրոշմելու բառեր էին…»։
Բայց այս խոսքերը արձագանք չեն գտնում։ Աբիսողոմ աղայի ազգային զգացմունքներն արթնացնելու նպատակով բանաստեղծը տրտնջում է, թե ինքը փափագում է «գրականությամբ ազգին ծառայել, բայց այս ազգը շատ ապե- րախտությամբ կը վարվի յուր գրագետներուն հետ»։ Մեկենաս լինելու փառա- սիրությունը Աբիսողոմ աղային դրդում է չորս ոսկի շնորհելու բանաստեղծին. «Չկրնա՞ր ըլլալ, որ գրքին ճակատը սպասավորներուս ալ անունները դնես եւ իմացունես ազգին, որ Աբիսողոմ աղան կովեր, ոչխարներ, էշեր եւ ագարակ- ներ ունի յուր քաղաքին մեջ»,– այսպիսի նոր պատվեր է տալիս Աբիսողոմ աղան բանաստեղծին, բայց վերջինս պատասխանում է, որ դրանք «հովվեր- գության ճյուղին կը վերաբերին», որոնց մասին, թերեւս, կարելի է ոտանավորներ գրել, եթե Մուսաները բարեհաճեն այցելել: Եվ մուսայի գալուստն արագաց- նելու համար Աբիսողոմ աղան բանաստեղծին շնորհում է եւս երկու ոսկի:
«Մեծապատիվ մուրացկանները» վեպը կառուցված է դրությունների զա- վեշտական տեսարանների վրա։ Եվ զավեշտականը հենց այն հակասությունն է, որ առկա է մտավոր ու նյութական աշխարհների միջեւ։ Ազգային գործիչնե- րը խոսում են կյանքի ու հասարակության տխուր երեւույթների մասին, որոնք, սակայն, ինքնագոհ մեծատունին պարապ բարբաջանքներ են թվում։ Ահա, օրի- նակ՝ դերասանի ներկայության տեսարանը.
«← Վաղը իրիկուն ներկայացում մը պիտի տամ իմ հաշվույս համար, եւ ձեր ազնվության օթյակի մը տոմսակ բերի։
— ես չեմ ուզեր,— պատասխանեց Աբիսողոմ աղան նամակն պատան- վույն երեսը նետելով…
— Տասը տարիե ի վեր,— ըսավ պատանին,— թատերական բեմին վրա կը քալեմ…
— Թող նստեիր,— պոռաց Աբիսողոմ աղան։
– Եվ ազգին ծառայություն ընեմ:
— Աղայություն ընեիր թող, ինչո՞ւս պետք իմին, ատոնք պարապ խոսքեր են»:
Բայց եւ այնպես վաղ առավոտյան Աբիսողոմ աղան հաճույքով գնում է «Դերենիկին գործատունը լուսանկար պատկերը քաշել տալու համար», եւ այն էլ՝ հատուկ պատվերով, որ այդ պատկերում արտացոլվի իր ագարակը՝ բոլոր պարագաներով՝ կովեր, ոչխարներ, ձիեր, սագեր, բադեր, էշեր եւ այլն։
Ասում են, թե Պարոնյանը ծաղրել է ապաշնորհ բանաստեղծին։ Դա ճիշտ չէ։ Պարոնյանը բանաստեղծին ներկայացնում է այնպես, ինչպես նրան ընկա- լում է հասարակությունը։
(Լրացվելու է)