Հարավ-արևմտյան Ասիա

  • 1 Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  • 2 Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը
  • Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի ու Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև: Հարավ-արևմտյան Ասիայի դիրքը հարմար է, որովհետև այդտեղով են անցնում Եվրոպան և Աֆրիկան՝ Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները։ Դա նրա տնտեսաաշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա։
  • 3 Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
  • Հարավ-արևմտյան Ասիայում նավթը տարածաշրջանի երկրների մեծ մասի եկամտի գլխավոր աղբյուրն է։ Նավթի համար մղվող պայքարը դարձել է հարավ-արևմտյան Ասիայի լարվածության, երբեմն նաև հակամարտության, պատերազմների գլխավոր պատճառը։ Տարածաշրջանում շատ սուր է ջրի խնդիրը։ Ջուրն այստեղ ամենամեծ հարստությունն է համարվում։ Դրա պակասը պետությունների միջև հաճախ քաղաքական լարվածության պատճառ է դառնում։
  • 4 Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
  • 5 Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում
  • Հարավ-արևմտյան Ասիան շատ պատմական վայրեր ունի։ Այն նաև հարուստ է նավթի և գազի պաշարներով։ Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը։

Աշխարհագրություն

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան ակնառու ֆիզիկաշխարհագրական հատկանիշներով առանձացած, էմյուս տարածաշրջաններից: Հյուսիսային կողմի այս տարածաշրջանը բարձր լեռներովսահմանազատված է կետրոնական և Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանում տարածքը 4,ջ մլն կմ2է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի:

2.Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Այստեղ հինֆիլեզուն երկար պատմականորեն շփման հետևանքով մեծ ազդեցություն է թողելհնդևրոպական լեզուների վրա որոնց որ պատկանում է հայերենը։ Չինաստանը, Պակիստանըև Հնդկաստանը առ այսօր պայքարում են Ջամուի և Քամշիրի համար։

3.Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանիքրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։

4.Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրայինավազանները:

մ

Քիմիյա

1.Գրի՛ր 2, 5, 8, 11, 15 կարգաթվերով տարրերի քիմիական նշանները , նշիր դիրքը պարբերական համակարգում:

2`He-8 խումբ,1պարբերություն

5`B-3 խումբ,2պարբերություն

8՝O-6 խումբ, 2 պարբերություն

11՝Na-1 խումբ, 3 պարբերությւն

15՝P-5 խումբ, 3 պարբերություն

2.Ստորեւ ներկայացված բանաձեւերից ընտրե՛ք իոնային և կովալենտ կապով միացությունները՝ LiF, N2O, Na2O, PF3, NH3, MgJ2, O2, CH4,

Իոնային՝LiF,Na2O

Կովալենտ՝N2O,PF3,NH3,MgJ2,O2,CH4,CaCl23

2.Հաշվե՛ք Cl տարրի օքսիդացման աստիճանը HClO4 , KClO3միացությանների մեջ:H0Cl8O-24 , K0Cl6O-23

Պատմություն

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները//

Մուցուխիտոն 15 տարեկանում հռչակվում է Ճապոնիայի կայսր: մայրաքաղաք դարձրեց Տոկիոն։ Նա զարգացրեց երկիրը։ Նրա օրոք երկիրը ծաղկում ապրեց։ Սուն Յաթ Սենին չին նշանավոր հեղափոխական է։ Նա պայքարել է Ցին արքայատոհմի տապալման համար։

Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:Ստեղծելով մարտունակ բանակ Ճապոնիան վարեց ծավալապաշտական քաղաքականություն։ Գլխավոր թիրախներն էին Կորեան և Չինաստանը։ Հատկապես տպավորիչ էին հաղթանակները 1894-1895թթ․ չին-ճապոնական և 1904-1905թթ․ ռուս-ճապոնական պատերազմներում։ Արտաքին նվաճումների արդյունքում պետության տարածքը կրկնապատկվեց։ Այսպիսով՝ Ճապոնիան դարձավ նաև գաղութային տերություն։

Չինաստանում 1911-1912թթ․ տեղի ունեցավ հեղափոխություն։ Ցին արքայատոհմը տապալվեց և հռչակվեց Չինական հանրապետությունը։

Աղբյուրները Համաշխարհային պատմություն,  էջ 125-130, համացանց

Մեյձիի հեղափոխությունը: Թռիչքային անցում  ֆեոդալիզմից  իմպերիալիզմ:

Մեյձիի հեղափոխությունը:

Սուն Յաթ Սեն

10 փաստ Սուն Յաթ Սենի մասին

Առաջադրանք 2

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Ներկայացնել

• աշխարհագրական դիրքը

Բուլղարիան պետություն է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին: Մակերևույթը բազմազան է: Բալկանյան լեռները երկիրը բաժանում են 2 հավասար մասերի. հյուսիսում Ստորինդանուբյան հարթավայրն է, հարավում՝ Կազանլիկի գոգավորությունը: Երկրի հարավն ու հարավ-արևմուտքը գրավում են Ռիլա Մուսալա լեռնագագաթը, Պիրին և Ռոդոպյան լեռները: Մարիցա գետի հովտում գտնվում է Վերին Թրակյան արգավանդ դաշտավայրը:

• կրոնը

Հիմնականում իշխում է Քրիստոնեության ուղղափառ ճյուղը:

պատմությունը

Ալբանիան բնակեցված է եղել արդեն ուշ հին քարի դարում։ Նորքարեդարյան բնակչության ուշ հետնորդները ձուլվել են հնդեվրոպական լեզուներով խոսողների կողմից, ինչի արդյունքում առաջացել է իլլիրիացի ժողովուրդը։

Անտիկ շրջանում ժամանակակից Ալբանիայի տարածքը բնակեցված է եղել ժամանակակից ալբանացիների նախնիներով՝ իլլիրիական ցեղերով։ Նրա հարավային մասը մտել է Էպիրոսի կազմի մեջ։ Կենտրոնական մասը Ֆիլիպ II-ի և Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից մտել է Մակեդոնիա պետության կազմի մեջ, իսկ վերջինիս մ. թ. ա. 146 թ. Հռոմեական Կայսրության մեջ մտնելուց հետո ընդգրկվել է նույնանուն պրովինցիայի կազմի մեջ։ Հյուսիսային մասը՝ սկսած մ. թ. ա. II դ., մտել է հռոմեական Դալմաթիա պրովինցիայի կազմի մեջ։

Հռոմեական կայսրության բաժանման ժամանակ երկրի տարածքի հիմնական մասն անցավ Բյուզանդիային, Դալմաթիան՝ Արևմտյան Հռոմեական կայսրությանը։ Ենթարկվել է գոթերի և հոների (IV վերջ-V դդ.), VI դ. վերջից սլավոնական ցեղերի արշավանքներին։ Տարածքի մի մասը մոտ մեկ դարի ընթացքում մտել է Բուլղարական Առաջին թագավորության կազմի մեջ։ Խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո ժամանակակից Ալբանիայի տարածքի մի մասը փոփոխաբար գտնվել է վենետիկցիների, Էպիրոսի թագավորության, Նեապոլիտանական թագավորության, Սերբական թագավորության իշխանության ներքո։ XIV դ. կեսին Ալբանիայի ողջ տարածքը նվաճվել է սերբական թագավոր Ստեֆան Դուշանի կողմից։

1381 թ. թուրքերը թափանցում են Ալբանիայի տարածք և միջցեղային պատերազմում սատարում են տոպիա ցեղին ընդդեմ բալշեյ ցեղի։ Թուրքերն ալբանացիներին անվանում էին առնաուտներ։ XV դ. կեսին թուրքերին դիմադրություն էր ցույց տալիս ազգային հերոս Սկանդերբեգը։

1571 թ. վերջին թուրքերը վենետիկցիներին վերջնականապես դուրս են մղում Ալբանիայի տարածքից։ Լեռնային հյուսիսը պահպանում է որոշ ինքնավարություն։ Ալբանիայում աստիճանաբար տարածվում է Իսլամը։ Օսմանյան տիրապետությունը պահպանվեց մինչև XX դ. սկիզբը, երբ Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում Ալբանիայի տարածքը օկուպացվեց չեռնոգորական, սերբական և հունական զորքերի կողմից։

1912 թ. նոյեմբերի 28-ին Վլյոռայում հռչակվեց անկախությունը։ 1912-1913 թթ. Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Ֆրանսիան ճանաչեցին սկզբում ինքնավարությունը, իսկ ապա Ալբանիայի անկախությունը Թուրքիայից։ Առաջին աշխարհամարտիտարիներին Ալբանիան վերածվեց ռազմական գործողությունների թատերաբեմի։ 1915 թ. ապրիլին Անտանտի երկրներն ու Իտալիան ստորագրեցին գաղտնի պայմանագիր, որը վերացնում էր Ալբանիայի անկախությունը։ Պատերազմի ավարտին նրա տարածքն օկուպացված էր իտալական, սերբական և հունական զորքերի կողմից։ 1920 թ. հունվարի 21-31-ին ալբանական ազգային կոնգրեսը կրկին հռչակեց երկրի անկախությունը և պետության մայրաքաղաք հռչակեց Տիրանան։ Երկրում իշխանության եկավ ավատական-հողատիրական Զոգուի խմբավորումը, ով ճնշեց դեմոկրատական շարժումը և սկզբում իրեն հռչակեց նախագահ, իսկ 1928 թ. հունվարի 1-ին՝ Ալբանիայի թագավոր։

1939 թ. ապրիլի 7-ին Իտալիան Ալբանիա մտցրեց 50 հազարանոց կորպուս և ապրիլի 10-ին անեքսիայի ենթարկեց նրա տարածքը։ Զոգուն հեռացավ Հունաստան։ Երկիրը կառավարվում էր իտալական թագավորի տեղապահ փախարքա Ֆրանչեսկո Յակոմոնի դի Սան-Սավինոն, իսկ անցումային կառավարության վարչապետ դարձավ Շեֆքետ Վերլաջին։ [1940 թ. դեկտեմբերից մինչև 1941 թ. ապրիլը Հունաստանը կրկին օկուպացրեց հարավային Ալբանիան (հյուսիսային Էպիրոս)։ 1941 թ. օգոստոսի 12-ին իտալական թագավոր Վիտտորիո Էմմանուիլի հրամանագրով ալբանական օկուպացված տարածքներում հաստատվեց Ալբանիա մեծ դքսությունը, որն իր մեջ ընդգրկում էր նաև Մետոհիան, կենտրոնական Կոսովոն և արևմտյան Մակեդոնիան։

1943 թ. երկրում ծավալվեց մասսայական պարտիզանական շարժում և սկսվեց ազգային-ազատագրական բանակի ձևավորումը։ 1943 թ. Մուսսոլինիի ռեժիմը տապալվեց, Իտալիան անգլո-ամերիկյան զորքերի կողմից կապիտուլյացիայի ենթարկվեց և դուրս եկավ պատերազմից, սակայն սեպտեմբերի 10-ին երկիր մտան գերմանական զորքերը։ Մեկ տարի անց ռազմական դրությունը Բալկաններում փոխվեց և ազատագրական պայքարը վերածվեց ժողովրդա-դեմոկրատական հեղափոխության։ 1944 թ. նոյեմբերի 17-ին ազգային-ազատագրական բանակը ազատագրեց Տիրանան, իսկ նոյեմբերի 29-ին ավարտին հասցրեց երկրի ազատագրումը։

1946 թ. հունվարի 11-ին հռչակվեց Ալբանիայի ժողովրդական սոցիալիստական հանրապետությունը, որի ղեկավարն էր Էնվեր Խոջան։ Ալբանիան 1949-1962 թթ. հանդիսանում էր Տնտեսական համագործակցության խորհրդի անդամ, իսկ 1955-1968 թթ. նաև Վարշավյան պայմանագրի անդամ, որոնց կազմից դուրս եկավ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները սրվելու պատճառով։ Դրանից հետո Ալբանիան մերձեցավ Չինաստանի հետ, սակայն 1970-ական թթ. կեսերին վերջինիս ռեժիմը ևս հայտարարվեց ռևիզիոնիստական։ 1945-1990 թթ. Ալբանիան իրենից ներկայացնում էր Եվրոպայի ամենառեպրեսիվ ռեժիմը։ Ալբանիան իրեն հռչակել էր աշխարհում ամենաառաջին աթեիստական պետությունը, ինչպես նաև այն աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկն էր։

1985 թ. Էնվեր Հոջայի մահվանից հետո նրա տեղը զբաղեցրեց Ռամիզ Ալիան, ով սկզբում փորձեց շարունակել նախկին քաղաքականությունը, սակայն ավելի ուշ ստիպված եղավ հաշվի նստել Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած փոփոխությունների հետ և թույլատրեց քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ 1992 թ. համընդհանուր ընտրություններում հաղթանակ տարավ Ալբանիայի Դեմոկրատական կուսակցությունը։ Կոմունիստական ռեժիմի անկումը հանգեցրեց մեծ չափերի արտագաղթի։

1996 թ. համընդհանուր ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը կեղծեց քվեարկության արդյունքները, որպեսզի ստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ 1997 թ. երկրում տեղի ունեցան զանգվածային ըմբոստություններ, որոնց պատճառը բնակչության խնայողությունների կորուստն էր։ «Ալբա» գործողության շրջանակներում երկիր մտցվեցին Իտալիայի և մի շարք այլ պետությունների ոստիկանական ուժերը։ Նրանց խնդիրն էր նպաստել կարգ ու կանոնի հաստատմանը և հսկել Ալբանիա գնացող մարդասիրական բեռները։ Տիրող անիշխանության ֆոնին 1997 թ. հերթական ընտրություններում հաղթանակ տարավ հետկոմունիստական Սոցիալիստական կուսակցությունը։ Միայն 2005 թ. այն կրկին զիջեց խորհրդարանի տեղերի մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությանը։

տեսարժան վայրերը

Բուլզարիայի հիմնական հանգստավայրերն են Ալբենան, Կրանեվոն, հանրահայտ Վառնայի լողափերը:

Ամփոփել  15 նախադասությամբ

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 107-112, համացանց

Տալ «հայրենիք», «ազատություն», «անկախություն», «ազգ, «ժողովուրդ»  հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//

Հայրենիք — «Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են:

ազատություն-Ուրիշի իշխանությունից զերծ լինելը, ազատ լինելը:

անկախություն- Ինքնուրույն, ուրիշ պետությունից կախում չունեցող

ազգ, ժողովուրդ- մարդիկ ովքեր ապրում են այդ պետությունում

Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:

Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:

Իտալերեն/Սանդրո Բոտտիչելլի

Sandro_Botticelli_083.jpg (2072×2264)

Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[10 11] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում ֆրա ֆիլիպո լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտօնիօ դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։

Վեներայի ծնունդը

Сандро Боттичелли | Khotsanyan Hasmik

Իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարին իր կենսագրության մեջ հիշատակում է, որ «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» պահվում էին Ֆլորենցիայում գտնվող Կաստելլո պալատում, որը պատկանում էր Կոսիմո Մեդիչիին: Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր: Լորենցո դե Պիերֆրանչեսկո Մեդիչին (Կոսիմո Մեդիչի) Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր:

 Վեներայի թագավորությունը

Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը, որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը: Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից:Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն: Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ: Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով: Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային: Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի: Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում:Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում: Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել: Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային: Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում: Նրանք ձեռք ձեռքի տված պարում են: Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին: Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին:

English

A detached house-առանձնատուն

A block of flats-բազմաբնակարան շենք

A housing estate-բնակարանային կալվածք

A cottage-քոթեջ

A bungalow-ամառանոց

A caravan-քարավան

A semi-detached house-կիսաֆաբրիկատային տուն

A terraced hous-կտորով տուն

A chimney-ծխնելույզ

A garden-այգի

A garage-ավտոտնակ

A TV serial-Հեռուստատեսային սերիալ

A gate-դարպաս

A fenca-ֆենքա