Իտալերեն/Սանդրո Բոտտիչելլի

Sandro_Botticelli_083.jpg (2072×2264)

Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[10 11] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում ֆրա ֆիլիպո լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտօնիօ դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։

Վեներայի ծնունդը

Сандро Боттичелли | Khotsanyan Hasmik

Իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարին իր կենսագրության մեջ հիշատակում է, որ «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» պահվում էին Ֆլորենցիայում գտնվող Կաստելլո պալատում, որը պատկանում էր Կոսիմո Մեդիչիին: Նկարն ուսումնասիրող պատմաբանների մեծ մասը պնդում է, որ նկարը նկարվել է Կոսիմո Մեդիչիի համար, ով 1486 թվականին Կաստելլո պալատի տերն էր: Լորենցո դե Պիերֆրանչեսկո Մեդիչին (Կոսիմո Մեդիչի) Ֆլորենցիայի դուքս Լորենցո Մեդիչիի ազգականն էր:

 Վեներայի թագավորությունը

Բոտիչելլիի համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիուսի «Իրերի բնության մասին» պոեմը, որի մի հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեփիրոսը: Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի «Օրացույց» պոեմից:Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն: Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ: Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով: Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեփիրոսը, որը հետևում է Քլորիդային: Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի: Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում:Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է. սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում: Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել: Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Քարիտային: Վերջինս ևս երկու Քարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում: Նրանք ձեռք ձեռքի տված պարում են: Կենտրոում կանգնած Քարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին: Քարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած «Տեսարաններ Մովսեսի կյանքից» որմնանկարներում պատկերված ֆիգուրներին: