Հարավ-արևմտյան Ասիա

  • 1 Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
  • 2 Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը
  • Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի ու Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև: Հարավ-արևմտյան Ասիայի դիրքը հարմար է, որովհետև այդտեղով են անցնում Եվրոպան և Աֆրիկան՝ Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները։ Դա նրա տնտեսաաշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն է, որը մեծ ազդեցություն է թողնում տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա։
  • 3 Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները
  • Հարավ-արևմտյան Ասիայում նավթը տարածաշրջանի երկրների մեծ մասի եկամտի գլխավոր աղբյուրն է։ Նավթի համար մղվող պայքարը դարձել է հարավ-արևմտյան Ասիայի լարվածության, երբեմն նաև հակամարտության, պատերազմների գլխավոր պատճառը։ Տարածաշրջանում շատ սուր է ջրի խնդիրը։ Ջուրն այստեղ ամենամեծ հարստությունն է համարվում։ Դրա պակասը պետությունների միջև հաճախ քաղաքական լարվածության պատճառ է դառնում։
  • 4 Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը
  • 5 Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում
  • Հարավ-արևմտյան Ասիան շատ պատմական վայրեր ունի։ Այն նաև հարուստ է նավթի և գազի պաշարներով։ Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը։