Բջջի օրգանական նյութերն են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը և նուկլեինաթթուները։
Սպիտակուցները դրանք բարդ օրգանական նյութեր են, որոնք բաղկացած են ամինաթթուներից։ Անփոխարինելի ամինաթթուները 20-նն են, յուրաքանչյուրն ունի իր անունը։ Կազմված են ամինո խմբից , կարբօքսիլ խմբից, որոնք բոլոր սպիտակուցների մոտ նույնն են և ռադիկալային խմբից։ Սպիտակուցի բարդ կառուցվածքը հետաքրքիր է նաև նրանով,. որ ունի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ։ Սպիտակուցի կառուցվածքը շատ ամուր չէ, այսինքն հերիք է ջերմաստիճանի բարձրացում, և սպիտակուցը փոխում է իր կառուցվածքը։
Ածխաջրերը նույնպես օրգանական նյութեր են, որոնք հանդիպում են և բուսական բջիջներում, և կենդանական բջիջներում, բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնի ատոմներից։ Ըստ կառուցվածքի լինում են պարզ և բարդ ։ Պարզ միաշաքարներից են գլյուկոզա, ռիբոզա և ռեզոքսիռիբոզան։ Բուսականում հանդիպում է օսլան և թաղանթանյութը, իսկ կենդանականում՝ գլիկոգենը։


