- Տեղեկություններ գտնել Նահապետ Քուչակի մասին։
Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։
- Ի՞նչ է հայրենը, ի՞նչ կառուցվածք ունի։
Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։
- Ընտրիր Քուչակից 2 հայրեն, սովորիր անգիր։
Աչերդ է ծովէն առած,
եւ ուներդ է ի թուխ ամպէն.
Այդ քո պատկերքդ և սուրաթըդ
ի վարդին կարմիր տերեւէն.
Ուր որ դու կանգնած լինիս,
չէ պատեհ վառեն մոմեղէն.
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
գէմ ելնէ մեռելն ի հողէն
Լուսինն ի սարէն փըրթաւ,
ի՛նքն ու իւր աստղըն ի հիտրաց.
Զաղուորն ի գիրկըս առի,
պագ առի երկուքս ի հիտրաց.
Ըստեղծողն իր բերնովն ասաց.
«Մի՛ թողուր զատ եարդ ի ձեռաց.
Հընցկուն պէլըման աղուոր
չե՛մ ստեղծեր երկուքն ի հիտրաց»: