Պատմություն 

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը 

Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ 1919թ․ հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Անտանտի պետությունները պետք է հաշտության պայմանագիր կնքեին Քառյակ դաշինքի պետությունների հետ։ Հայաստանը նույնպես համարվում էր Անտանտի փոքր դաշնակից։ 1919թ․ Ավետիս Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան կոնֆերանսին ներկայացրեցին հայկական պահանջները։ Բայց այդ ամենի համար Հայաստանի հարկավոր էր մի ուժեղ պետությունը, որը կհովանավորեր նրանց։ Հովանավորողը ԱՄՆ-ն էր։ Հայաստանի գերագույն հրամանատարը Ուիլյամ Հասկելն էր։

1920թ․ օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանի երկրները հաշտություն կնքեցին Թուրքիայի հետ։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ․ Ահարոնյանը։ Պայմանագիր 88-93 հոդվածները վերաբերվում էին Հայաստանին։ Ըստ այդ պայմանագրի Թուրքիան պետք է ճանաչեր Միացյալ Հայաստանը, և Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Տրապիզոնի նահանգները պետք է անցնեին Հայաստանին(90 հազ․ քառ․ կմ), որով մուտք կունենայինք Սև ծով։ Հայաստանի տարածքը կկազմեր 160 հազ․ քառ․ կմ։ ԱՄՆ-ի նախագահը(Վուդրո Վիլսոն) գծեց Անկախ և Միացյալ Հայաստանի քարտեզը։ Ցավոք սրտի Սևրի պայմանագիրը այդպես էլ մնաց թղթի վրա, որի մեղավորները նորից մեծ պետություններն էին։

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։

1918-1920թթ․ հայ-վրացական հարաբերությունները եղել են լարված։ Հայաստանի և Վրաստանի անկախության հռչակումից հետո, նրանց միջև սկսվեց տարածքային բախում։ Վրաստանը ցանկանում էր Լոռին և Ախալքալաքը մտցնել Թիֆլիսի նահանգի մեջ։ Հայաստանը սկսեց բանակցություններ, բայց Վրաստանը համաձայն չեր, այդ իսկ պատճառով 1918թ․-ին սկսվեց պատերազմ։ Վրաստանում բնակվող հայերը հալածվում էին, ճանապարհները փակել էին և այլն։ Պատերազմը տևեց երեք շաբաթ։ Անտանտի դաշինքի պետություններից Անգլիան և Ֆրանսիան միջամտեցին պատերազմին և 1919թ․ հունվարին կողմերի միջև կնքվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց՝ չեզոք գոտի։ Այդ ամենից հետո հայ-վրացական հարաբերությունները սկսեցին դրական կողմ գնալ։ 1921թ․ վերջապես լուծվեց այդ խնդիրը և Ախալքալաքը անցավ Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ-վրացական հարաբերությունները այժմ գնվում են լավ վիճակում, բայց 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ-մի օգնություն չստացանք նրանցից։


2․ Ներկայացրե՛ք հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ բարդ և լարված իրավիճակում էին գտնվում։ Ադրբեջանը ցանկանում էր գրավել Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Այդ ամենին հասնելու համար Ադրբեջանին օգնում էին՝ Թուրքիան, Անգլիան և Խորհրդային Ռուսաստանը։ Հայաստանը ցանկանում էր խաղաղ միջոցներով հարցը լուծել, բայց այն անարդյունք էր։ Մեծ պետությունները Ադրբեջանին օգնում էին նրա նավթով շահագրգռված լինելով։ 1920թ․ մարտին Շուշիում կոտորում են 8 հազար հայ։ Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը տիրեց Արցախին, Զանգեզուրին և Նախիջևանին։ 1921թ․ Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ Զանգեզուրի ազգային-ազատագրական պայքարը գլխավորեց Գարեգին Նժդեհը։ 1920թ․ կռիվների շնորհիվ ազատագրվեց Զանգեզուրը։ Այն սկզբից անվանեցին Սյունիք, հետո Լեռնահայաստան, իսկ 1921թ․ միացվեց Խորհրդային Հայաստանին։ Մենք պարտական ենք մինչ օրս Գարեգին Նժդեհին, Սյունիքի մարզը Հայաստանի կազմում լինելու համար։


3․ Ներկայացրե՛ք հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։

Հայ-թուրքական հարաբերությունները եղել են բարդ իրավիճակում, այսօր ևս։ Թուրքիան միշտ ցանկացել է բնաջնջել Հայաստանը և այդ ամենն է, որ ատելություն է սերմացրել նրանց մեջ։


4․ Ներկայացրե՛ք հայ-իրանական հարաբերություններն այսօր

Հայ-իրանական հարաբերությունները այսօր գտնվում են լավ վիճակում, դեռևս այն ժամանակներում նույնպես այդպես էր։

Հաղորդիչներ և անհաղորդիչներ

Մենք ստուգում էինք տարբեր նյութերի էլեկտրահաղորդականությունը: Նյութերի էլեկտրահաղորդականությունը սնուգելու համար մեզ հարկավոր էր անհրաժեշտ սարքեր հոսանքի աղբյուր, Էլեկտրական լամպ, հաղորդալարեր (4), բանալի, տարբեր նյութերից պատրաստված մարմիններ:Մենք միացրեցինք հոսանքի աղբյուրը բանալիի հետ հաղորդալարերով: Հաղորդալարերով բանալին միացրեցինք էլեկտրական լամպի հետ, հետո էլեկտրական լամպը հոսանքի աղբյուրին:  Եթե էլեկտրական լամպը միանար, այն նշանակեր, որ էլեկտրականությունը անցնում է մեր մեխանիզմով:Միքանի փորցից հետո մենք հասկացանկ, որ բոլոր մետաղները էլեկտրահաղորդիչ են։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման բջջի հիմնական բաղադրամասն է և նրա կիսահեղուկ ներքին միջավայրը: Ցիտոպլազմա տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։

Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է: Նրանում գերակշռում են սպիտակուցները: Ցիտոպլազմի բաղադրությունը հարաբերականորեն կայուն է, թեև ցիտոպլազմի և բջջի շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, իսկ ցիտոպլազմում շարունակվում են քիմիական նյութերի փոխարկումները:

Հայոց լեզու 

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, մարդ, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, աշխարհ, անկյուն, օրերից, բրածո, դինոզավրը, ժամանակ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, Մթնաձորում

Իրանիշ

 Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, Մթնաձորում, չոբան

Անձնանիշ

Մարդ, չոբան

Հատուկ

 Մթնաձոր, Մթնաձորում

Հասարակ

Արահետն, ձյունի, գարուն, ոտք, անտառներում, անտառներ, ծառերն, ծառերի, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, ժանիքով, հողը, կաղիններ, քարածուխի, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, մաշկով, խլեզներ, երես, երկյուղ, քարերի, արևի, փորի, երակի, չոբան։

Հոգնակի

 անտառներում, անտառներ, ծեռերն, ծառերի, արջերը, գայլերը, վարազները, կաղիններ, օրերից, շերտերն, բույսերի, սողունների, հետքեր, խլեզներ, քարերի

Եզակի

Մթնաձոր, արահետն, ձյունի, գարուն, մարդ, ոտք, պար, դունչը, ժանիքով, հողը, աշխարհ, անկյուն, բրածո, դինոզավրը, ժամանակ, քարածուխի, մաշկով, երես, երկյուղ, արևի, փորի, երակի, Մթնաձորում։

Ուղղական

Մթնձոր, արահետն, գարուն, մարդ, ոտք, անտառներ, ծառերն, արջերը, պար, գայլերը, դունչը, վարազները, հողը, կաղիններ, շերտերն, հետքեր, խլեզներ, երես, երկյուղ, աշխարհ, անկյուն, բրածո, դինոզավրը, ժամանակ

Սեռական

ձյունի, ծառերի, բույսերի, սողունների, քարերի, արևի, փորի, երակի, քարածուխի

Հայցական

Բացառական-օրերից

Գործիական-ժանիքով, մաշկով

Ներգոյական-անտառներում, Մթնաձորում