քիմիա

Ֆիզիկական  մարմին  և նյութ: իոն, մոլեկուլ,Ատոմ : Պարզ  և  բարդ  նյութեր:օրգանական և Անօրգանական նյութեր: քիմիական և Ֆիզիկական երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ փոխանակման միացման, քայքայման, տեղակալման: Քիմիական   տարրերի  պարբերական  օրենքը  և  համակարգը: Ատոմի  բաղադրությունը  և  էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը: Հարաբերական  ատոմային զանգված: Ատոմի  հատկությունները՝ ատոմի վալենտականություն,  շառավիղ,  իոնացման  էներգիա, էլեկտրաբացասականություն, օքսիդացման  աստիճանը: Նյութի բաղադրությունը, հատկությունները, կառուցվածքը: Քիմիական  բանաձև, հարաբերական  մոլեկուլային  զանգված,նյութաքանակ մոլ, մոլային  զանգված, մոլային  ծավալ: Նյութի  կառուցվածք: Քիմիական  կապի  տեսակները:

Գործնական աշխատանք 2. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>

Առաջադրանքներ. *-Նյութերը դասակարգել, անվանել,գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 *-Ընտրեք կենցաղում կամ շրջապատում 10 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը, ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

Գործնական  աշխատանք  3 — <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի  ֆիզիկական իմաստը>>.

Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….           ըստ  հետևյալ սխեմայի՝

  • քիմիական  տարրի  նշանը…….
  • կարգաթիվը…..
  • միջուկի  լիցքը …..
  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar
  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը m0,(գ)
  • ո՞ր  պարբերության տարր  է …
  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …
  • ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը՝ էլեկտրոնների  բաշխումը  ըստ էներգետիկ մակարդակների,էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով
  • մետաղ է,`թե ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ`բերեք  տարբեր  տարրերի  հետ   առաջացրած   միացությունների  բանաձևերը