պատմություն 4

Պատրաստվե՛ք ներկայացնելու․Թեմա 4․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումըա/ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտում Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌՍԽՖՀ)։ Նա պայքարում էր խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին` բուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ` Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։Նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալհարաբերություններ հաստատել «կարմիրների»` Խորհրդային Ռուսաստանիհետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում`ծովակալ Ա. Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսականհարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։բ/ 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ՀՀ անկումը /բանավոր, էջ 35-42, նաև այլ աղբյուրներ/1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական Թուրքիանառանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ՀայաստանիՀանրապետության վրա։ Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տևեցշուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմականգործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավհայկական կողմի համար։Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավհայկական կողմի համար։Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն «դաշնակից» երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։ 1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսանդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտությունկնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադարկայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։ Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ` չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը։ Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։ Իր բացասական դերը խաղաց նաև բոլշևիկների «սև» քարոզչությունը: Հայ բնակչության մի մասը միամտաբար կարծում էր, որ քեմալականները հեղափոխականներ են, որոնք իբրև թե գալիս են հայ աշխատավորին ազատելու դաշնակցականների տիրապետությունից և այլն: