Գրականություն

Դուրս գրել որոշիչները։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,Մասրենի, սարի մասրենի,Պատիվդ պահող չկա,Մասրենի, բարի մասրենի։Ասում են՝ էլ մարդ չկա,Որ փնտրի քնքշանքդ փշոտ,Քեզ գրկի ու տաքանա,Մասրենի, ժայռի մասրենի։Երեսիդ նայող չկա,Մասրենի, վայրի մասրենի,Կրքերիդ կրակը քեզ Թող այդպես այրի, մասրենի…Կանգնել ես քո բարձունքին,Մեկուսի, մենակ, մենավոր…Իմ երես առած դարումԴու լքված այրի, մասրենի։

ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ

Հայաստա՛ն, անունդ տալիս,Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,Ալևոր կամուրջի հոնքին Ծիծեռի մի բույն եմ հիշում,Թեքված մի մատուռ եմ հիշումԵվ բերդի տեղահան մի դուռ,Ավերակ տաճարի մի վեմԵվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,Բերանին մամռոտած մի խուփ,Մամռոտած որմի խոռոչում Մասրենու վարսաթափ մի թուփ,Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված մի ցուպ,-Եվ հեռվում ինչ-որ ուշացած Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,Ճակատին ձյունի պատառիկ,Սարն ի վար բարակ մի առու-Շուրթերին հայրեն ու տաղիկ,Ցորենի կանաչ արտի մեջ Առվույտի կապույտ մի ծաղիկԵվ արտի եզրին՝ մենավորՄի բարդու շրշյուն եմ հիշում: