Պատմություն

1.Թվարկեք հին աշխարհի քաղաքակրթությունները;

Երկրագնդի վրա մարդկության գոյության ժամանակահատվածում շատ անգամներ տարբեր քաղաքակրթություններ են ստեղծվել։ Մինչ ժամանակակից քաղաքակրթության ստեղծվելը մշակույթի և գիտության մի շարք օջախներ են ստեղծվել և անհետացել, սակայն մի քանիսը միանգամից են դադարեցրել իրենց գոյությունը և այն էլ՝ իրենց զարգացման գագաթնակետին։ Մի քանի հարյուրամյակ գիտնականները փորձում են հասկանալ նրանց անհետացման առեղծվածը, սակայն ապարդյուն։

Միկեններ

Հզոր քաղաքակրթություն է, որն իր հետքն է թողել պատմության մեջ։ Հիշեք դպրոցական ծրագիրը՝ Ագամեմնոն արքայի առասպելը, որտեղ շատ է խոսվում միկենների մասին։ Իրենց երկիրը չէր կարողանում բնակիչներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, այդ պատճառով նրանք առևտրականներ դարձան։ Երբ և ինչպես է տեղի ունեցել այս քաղաքակրթության մայրամուտը՝ պատմությանը հայտնի չէ։ Մեկ ակնթարթում միկեններն անկում ապրեցին, իսկ բնակիչները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ։

Քմերական կայսրություն

Քմերները 9-րդ դարում հզոր կայսրություն էին ստեղծել։ Ժամանակակից Կամբոջիայի տարածքը նրանց քաղաքակրթության օրրանն էր։ Խիզախ զինվորները և հրամանատարները շատ արագ գրավեցին տարածաշրջանի ողջ իշխանությունը։ Սակայն այս քաղաքակրթությունը երկար կյանք չունեցավ

Քմերական կայսրությունը Հարավ-արևելյան Ասիայի միջնադարյան խոշորագույն երկրներից մեկն էր, որն ընդգրկում էր Հնդկաչինի մեծ մասը, այդ թվում՝ ժամանակակից Կամբոջան (որը Կայսրության կորիզն էր կազմում), Լաոսը, Մալայզիան և Թաիլանդի ու Մյանմարի մի մասը։

Քմերական կայսրության սկզբնավորումը վերագրվում է 802 թվականին, երբ ճավայեցի ազնվական Ջայավարմանը հայտնվեց Հնդկաչինում՝ քմերական «Կամբուջա» կոչվող երկրում և 790 թ. հայտարարվեց այդ երկրի թագավոր՝ որպես Ջայավարման II, իսկ ապա հիմնեց սքանչելի Անգկոր քաղաքը (802 թ.) և այդպիսով իրեն հռչակեց «քմերների չակրավարտին», որը հապամատասխանում է եվրոպական «կայսր» տիտղոսին։

Հետագայում Քմերական կայսրությունն ընդլայնեց իր սահմանները, գրավելով նորանոր տարածքներ բոլոր կողմերից, և XI դարում դարձավ Հարավարևելյան Ասիայի հզորագույն պետությունը։ Զարգանում էին արվեստները, առևտուրը, նավագնացությունը և այլ բնագավառներ։ Պետությունը բազմազգ էր, բայց արքունիքում տիրում էր սանսկրիտը և հնդկական այլ բարբառներ, իսկ քմերերենը հիմնական խոսակցական լեզուն էր երկրի կենտրոնական մասերում և մայրաքաղաքում՝ Անգկորում։ Իշխող դավանանքն էր բուդդայականությունը։

Հետզհետե պետությունը թուլացավ և սկսեց տրոհվել, իսկ երբ երկրի մայրաքաղաքը տեղափոխվեց Անգկորից Պնոմպեն (1443 թ.), դա համարվեց կայսրության վերջնական կործանումը։

Անասազի քաղաքակրթություն

Ինքնաբավ մշակույթը դարձել է ավելի քիչ զարգացած հնդկական պուեբլո քաղաքակրթության հիմնադիրը։ Անասազի բնակիչները շինարարության սեփական համակարգն էին ստեղծել. նրանք շինությունները կառուցում էին անմիջապես ժայռերի մեջ։ Ամենայն հավանականությամբ, քաղաքակրթության անկման պատճառը եղել են այլ ցեղերի ագրեսիվ հարձակումները։