Պարզ է, որ մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սերտորեն կապված են իրար հետ։ Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ ախտածին հիվանդություններ և վատթարացնելով մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը:
Օդի աղտոտվածություն
կա բնական աղտոտում եւ Մարդածին աղտոտում: բնական աղտոտման ժամանակ մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխը։ Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ։ Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը։
Քիմիական անվտանգություն
Տարբեր քիմիական նյութեր կարող են տարբեր կերպ ազդել մարդու առողջության վրա, և հաճախ վտանգավոր կամ օտար նյութերի ազդեցությունը խոցելի է դարձնում առողջությանը: Բենզոլը՝Նյութը յուղազերծում է մաշկը, ինչը կարող է առաջացնել չորություն կամ ճաքեր: Նյութը կարող է ազդեցություն ունենալ կենտրոնական նյարդային համակարգի և իմունային համակարգի վրա: Նյութը կարող է ազդեցություն ունենալ ոսկրածուծի վրա: Կարող է հանգեցնել անեմիայի: Ֆտորի պակասը կամ ավելցուկը թունավորում է, արյան մակարդման նվազեցում առաջացնում, նյութափոխանակության խանգարումներ, աուտոիմուն ռեակցիաներ, ոսկորների և ատամների վատթարացում մինչև օստեոսկլերոզի և նույնիսկ օստեոսարկոմայի զարգացում: Արժե նաև հասկանալ, որ տարրը հակված է կուտակվելու կոշտ հյուսվածքներում, բայց ժամանակի ընթացքում լվացվում է:
Կլիմայի փոփոխություն և բնական աղետներ
Մեկ այլ բնապահպանական խնդիր, որը լուրջ հետևանքներ ունի մարդու առողջության համար, կլիմայի փոփոխությունն է, ինչպես նաև բնական աղետների աճը, որն ուղեկցել է Երկրի կլիմայի փոփոխությանը: Բնապահպանական առողջության ազգային ասոցիացիան կլիմայի փոփոխությունը թվարկում է որպես 21-րդ դարի մարդու առողջության ամենամեծ սպառնալիքը: